Թիվ ԼԴ/4227/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
20.06.2019
Պատասխանող` Արմեն Բորիսի Սարգսյանին
հասցեն` ք. Վանաձոր, Աղյուսագործների փ., 8 տ.
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Ռայա Ռոմիկի Սարգսյանի, Արմեն Բորիսի Սարգսյանի և Էդիտա Ալեքսանդրի Գալստյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151 հոդվածի 2-րդ մասին համապատասխան Ձեզ պարզաբանվում են հաշտության համաձայնությունը հաստատելու դատավարական հետևանքները, մասանավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 181 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, ներառյալ` հաշտարարության արդյունքով կնքված հաշտության համաձայնությունը, իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183 հոդվածի 8-րդ մասի` գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կարճելուց հետո դատարանը մերժել է արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`