Թիվ ՇԴ3/0522/02/19 քաղաքացիական գործով ծանուցում փաստաթղթերի դեպոնացման մասին:
20.06.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0522/02/19
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանը
2019 թվականի մայիսի <<20>>-ին (ք. Մարալիկ)
ծանոթանալով <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲ ընկերության (ՀՎՀՀ՝ 01551651, պետական գրանցման համար՝ 273.120.03909, հասցե՝ ք. Երևան, Արգիշտի 4/1, էլեկտրոնային հասցե՝ legal@mts.am, այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Ընկերություն) ընդդեմ Տիգրան Վանիկի Վարդանյանի (անձնագիր՝ AH0575372, տրված՝ 29.04.2008 թվականին 028-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Մեղրաշեն, 1-ին փող., 2-րդ նրբ., տուն 4, այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ 20.947 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումին,
ՊԱՐԶԵՑԻ
Հայցադիմումը ներկայացված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դատավորին տրամադրվել են 08.05.2019 թվականին:
Հայցադիմումն ընդդատյա է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 125-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑԻ
1. Հայցադիմումն ընդունել վարույթ:
2. Որոշումը գործին մասնակցող անձանց հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց ուղարկել կայացման պահից եռօրյա ժամկետում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198
Հեռ..` +374/242 21898
Էլ. փոստ`