Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/1012/02/18 քաղաքացիական գործով ծանուցում փաստաթղթերի դեպոնացման մասին:

20.06.2019

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/1012/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանը
2018 թվականի հոկտեմբերի <<15>>-ին (ք. Մարալիկ)
ծանոթանալով <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲ ընկերության (ՀՎՀՀ՝ 02520007, պետական գրանցում՝ թիվ 70, ՀՀ, ք. Երևան, Արամի 82-84, այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Բանկ) ընդդեմ Արտուշ Ստյոպայի Սմբատյանի (նույնականացման քարտ՝ 004892212, տրված՝ 11.08.2014 թվականին, 030-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Գետք, փողոց 6, տուն 4), Արտաշիկ Ստյոպայի Սմբատյանի (անձնագիր՝ AG0666163, տրված՝ 14.03.2006 թվականին, 030-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Գետք, փողոց 2, տուն 25), Եվա Վահանի Ղազարյանի (անձնագիր՝ AH0528587, տրված՝ 12.02.2008 թվականին, 016-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շիրակացի 4-րդ թաղ., 3-րդ միկրոշրջան, շենք 2, բն. 2) և Սերյոժա Գագիկի Տիգրանյանի (նույնականացման քարտ՝ 003322328, տրված՝ 17.04.2014 թվականին, 022-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Լուսաղբյուր, փողոց 3, տուն 8) ՝ համապարտության կարգով 2.179.586 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, ինչպես նաև սկսած 29.09.2018 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը վարկի մնացորդի և կուտակված տոկոսագումարի նկատմամբ օրական 0,13% տոկոսադրույքով տույժերի հաշվեգրման պահանջների մասին հայցադիմումին,
ՊԱՐԶԵՑԻ
I. Հայցադիմումը ներկայացված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին տրամադրվել են 03.10.2018 թվականին:
Հայցադիմումն ընդդատյա է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան:
II. Հայցվորը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բանկի բոլոր ջանքերը հարցը արտադատական կարգով լուծելու ուղղությամբ եղել են ապարդյուն, իսկ վարկի գումարը վերադաձնելու վերաբերյալ պատասխանողներին ուղղված բոլոր բանավոր և գրավոր պահանջները մնացել են անկատար և Պատասխանողները մինչև դատական ակտի կատարումը կարող են օտարել իրենց գույքը և գտել է, որ հայցի ապահովման համար միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, ուստի խնդրել է հայցագնի չափով արգելանք դնել Պատասխանողներին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված՝ 09.02.2018 թվականին, ուժի մեջ մտած՝ 09.04.2018 թվականին) 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներն են`1) պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը. (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց, 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին, իսկ 4-րդ մասի համաձայն՝ կիրառվող հայցի ապահովման միջոցը չպետք է հանգեցնի իրավաբանական անձի գործունեության իրականացման փաստացի անհնարինության կամ նրա գործունեության համար ստեղծի էական խոչընդոտներ կամ հանգեցնի իրավաբանական անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման: «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գնումների հետ կապված վեճերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի գնման գործընթացի կամ գնման պայմանագրի կատարման կասեցմանը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել առաջին ատյանի դատարան հայցադիմումի հետ կամ մինչև գործով դատաքննության ավարտը: Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը կարող է շարադրվել հայցադիմումում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը, իսկ եթե միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումի հետ, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ապա այն դատարանի կողմից չի քննվում, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը, իսկ 3-րդ մասի համաձայն՝ միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է՝ 1) հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում. 2) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին որոշում. 3) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում, նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժվում է, եթե բացակայում են հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը, իսկ 5-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է միջնորդությունը ներկայացրած անձին, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին դատարանի որոշումը մերժման մասով կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանի կողմից բողոքը բավարարվելու դեպքում հայցի ապահովման միջոցները կիրառվում են վերաքննիչ դատարանի որոշմամբ: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական թերթը տրվում է` 1) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում դատարանը կատարողական թերթ տալիս է` այն անհապաղ էլեկտրոնային եղանակով ուղարկելով հարկադիր կատարման ծառայություն:
Վերը նշված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ հայցի ապահովման միջոցներն, inter alia (ի թիվս այլնի), պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը, որպիսի հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին: Ընդ որում, հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը: Ընդ որում, հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման և դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Տվյալ դեպքում սույն գործով հայցի առարկան հանդիսանում է 2.179.586 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, ինչպես նաև 29.09.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը վարկի մայր գումարի մնացորդի և տոկոսների նկատմամբ տույժերի հաշվեգրման պահանջները և Հայցվորը միջնորդության մեջ որպես հիմնավորում նշել է, որ Բանկի բոլոր ջանքերը հարցը արտադատական կարգով լուծելու ուղղությամբ եղել են ապարդյուն, իսկ վարկի գումարը վերադաձնելու վերաբերյալ պատասխանողներին ուղղված բոլոր բանավոր և գրավոր պահանջները մնացել են անկատար և Պատասխանողները մինչև դատական ակտի կատարումը կարող են օտարել իրենց գույքը և գտել է, որ հայցի ապահովման համար միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, ուստի խնդրել է հայցագնի չափով արգելանք դնել Պատասխանողներին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա:
Դատարանն արձանագրում է, որ միջնորդության մեջ բացի օրենսդրական ձևակերպումներից առկա է որոշակի փաստական հանգամանքներ և, ավելին, միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերում առկա փաստական տեղեկությունները կարող են հաստատել միջնորդության հեղինակի ներկայացրած փաստարկները և մտավախությունները, համենայնդեպս, միջնորդության մեջ շարադրված փաստերը հաստատող ուղղակի կամ անուղղակի ապացույցներ Հայցվորը ներկայացրել է, ուստի անհրաժեշտ է ընդգծել, որ հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքը վերացական չէ և այն բավարարելու դեպքում կծառայի իր նպատակին:
Վերոգրյալից ելնելով՝ Դատարանը եկավ այն համոզման, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի իմաստով Հայցվորի միջնորդությունը հիմնավորված է, այն բխում է նաև նույն օրենսգրքի 129-130-րդ հոդվածների պահանջներից, ուստի պետք է կայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում, քանի որ առկա են հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը և հիմնավորումները և Հայցվորի կողմից ապացուցվել է հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 102-րդ, 104-րդ, 124-րդ, 125-րդ, 128-132-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 360-362-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ
1. Հայցադիմումն ընդունել վարույթ:
2. Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել:
2.1. Պատասխանողներ Արտուշ Ստյոպայի Սմբատյանին (նույնականացման քարտ՝ 004892212, տրված՝ 11.08.2014 թվականին, 030-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Գետք, փողոց 6, տուն 4), Արտաշիկ Ստյոպայի Սմբատյանին (անձնագիր՝ AG0666163, տրված՝ 14.03.2006 թվականին, 030-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Գետք, փողոց 2, տուն 25), Եվա Վահանի Ղազարյանին (անձնագիր՝ AH0528587, տրված՝ 12.02.2008 թվականին, 016-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շիրակացի 4-րդ թաղ., 3-րդ միկրոշրջան, շենք 2, բն. 2) և Սերյոժա Գագիկի Տիգրանյանին (նույնականացման քարտ՝ 003322328, տրված՝ 17.04.2014 թվականին, 022-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Լուսաղբյուր, փողոց 3, տուն 8) պատկանող գույքի վրա հայցագնի՝ 2.179.586 (երկու միլիոն մեկ հարյուր յոթանասունինը հազար հինգ հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ գումարի չափով, արգելանք դնել:
2.2. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ էլեկտրոնային եղանակով ուղարկել հարկադիր կատարման:
2.3. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Որոշումը Հայցվորին հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրան ուղարկել ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն, իսկ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկել պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց՝ հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
4. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`