Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵՇԴ/0030/04/17 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

20.06.2019

Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք 95-րդ հոդված, 6-րդ մաս


Պարտատեր ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին
Հասցե՝ ք.Երևան, Մ. Խորենացի 3,7

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵՇԴ/0030/04/17 սնանկության գործը ըստ դիմումի ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի ընդդեմ <<Մարվի>> ՍՊԸ-ի՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ:
Տեղեկացվում եք,որ 09.07.2019թ. նշանակվել է դատական նիստ սույն սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանի կողմից դատարան ներկայացված վերջնական հաշվետվության և սնանկության գործն ավարտելու մասին միջնորդության քննարկմանը /սնանկ. օրենք 87/:
Վերջնական հաշվետվության և սնանկության գործն ավարտելու մասին միջնորդության քննարկումը տեղի կունենա 09.07.2019թ. ժամը՝ 15:00-ին ՀՀ Սնանկության դատարանում, (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Ե.Օտյան 53/2,

Հեռ..` (0037410)74-28-20

Էլ. փոստ`