Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ1/1569/020/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.06.2019

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԿԴ1/1569/02/17

ԴԴ23
,,____,,____________2019թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Պատասխանող՝ Քրիստինե Մարգարյանին
Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գյուղ


ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Կամո Մարգարյանի, Լևոն Մարգարյանի, Ջավահիր Մարգարյանի, Քրիստինե Մարգարյանի, Իրինա Մարգարյանի՝ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին:
Նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հուլիսի 10-ին, ժամը 12:00-ին (դատական նիստերի դահլիճ 1) և անհրաժեշտ է նշված օրը և ժամին` պատշաճ լիազորագրով, անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (ՀՀ, կոտայքի մարզ, ք. Աբովյան, Կոտայքի փողոց, թիվ 8) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ձեզ պարզաբանվում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28 հոդվածի 1-ին մասի` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն.
1. ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով հիշյալ օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
2. հայտնել բացարկներ.
3. ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
4. հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
5. գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6. առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.
7. բողոքարկել դատական ակտերը.
8. օգտվել օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
2. Գործին մասնակցող անձինք կրում են օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ:
Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի համաձայն.
Գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաuտերը:
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաuտերը որոշում է դատարանը` գործին մաuնակցող անձանց պահանջների եւ առարկությունների հիման վրա:
Եթե կողմը հրաժարվում է (խուuափում է) պատաuխանել դատարանի կամ դատավարության մաuնակիցների հարցերին կամ ցուցմունքներ տալ դատարանին, ապա դատարանը մյուu կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուuափելը) ցուցմունքներից եւ պատաuխանից, իuկ գործի այն փաuտական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուuափում) է ցուցմունք կամ պատաuխան տալուց, կարող է համարել ապացուցված: Ամեն դեպքում պատաuխանից կամ ցուցմունքից դատարանի կողմից որպեu անհիմն գնահատված հրաժարումը (խուuափումը) մեկնաբանվում է ի վնաu հրաժարվողի (խուuափողի):
Գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ մինչեւ դատաքննությունը պարտավոր է գործին մաuնակցող մյուu անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպեu իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեuված չէ uույն oրենuգրքով:
Գործին մաuնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցների նկատմամբ, որոնց հետ գործին մաuնակցող մյուu անձինք uույն oրենuգրքով uահմանված կարգով ծանոթացել են նախoրոք:
Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաuտի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացաuական հետևանքները կրում է այդ փաuտի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը` դատավարության մյուu կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը: Նման փաuտերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակը ապացուցելու պարտականությունը:
Դատաքննությունն uկuվելուց հետո գործին մաuնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցներն ընդունում է դատարանը, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը uկuվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով: Եթե գործին մաuնակցող մյուu անձինք նախապեu uտացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մաuնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ` ապացույցին ծանոթանալու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի /դիմողի/ կամ պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք.Աբովյան, Կոտայքի 8

Հեռ..` +374 222 2-13-39

Էլ. փոստ`