Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Արթուր» ՍՊԸ-ի պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

21.06.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին»ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հունիսի 20-ին հայտարարված «Արթուր» ՍՊԸ-ի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11-00-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի Վանաձոր քաղաքի նստավայրում (ք.Վանաձոր, Վարդանանց 17 ), «Արթուր» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից կանցկացվի կրկնաճուրդ: Բաց դասական եղանակով կրկնաճուրդի է հանվում.
«Արթուր» ՍՊԸ-ին պատկանող,ք.Ալավերդի,Փիրուզյան 1 հասցեում գտնվող շարժական գույք. Լոտ3՝Կանազ-5320,թ/տ՝1989թ-ի,կաղավոր, ապակոմպլեկտավորված, պիտանի կարող են լինել որոշ պահեստամասեր: Մեկնարկային գինը նախկինի համեմատ 10% իջեցված գնով է և կազմում է՝13280 դրամ: Լոտ5՝ավտոկռունք Կռազ,գտնվում է Լոռու մարզ,գ.Ծաթեր,թ/տ՝1989թ-ի,փոխանցման տուփը,շրջադարձային և տանող կամրջակները հիմնովին վերանորոգման կարիք ունեն: Մեկնարկային գինը նախկինի համեմատ 10% իջեցված գնով է և կազմում է՝221337դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարում են «Հայէկոնոմբան» ԲԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղում բացված թիվ 163138102260 «Արթուր» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանին /հասցե՝ք.Վանաձոր,Նարեկացու 3ա-3,հեռ.091344351/:
«Արթուր» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Սարգսյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ,ք.Վանաձոր Նարեկացու 3ա/3

Հեռ..` +374 91 344351

Էլ. փոստ`