Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԿԴ/0306/04/15 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

21.06.2019

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Բիզնես Պլաս» ՍՊԸ-ին
/ք.Երևան, Աբովյան փող., 16/3 շ., թիվ 30 տարածք/


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պարտատեր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ սնանկության դատարանի՝ «Հրապարակային սակարկություններով գույքի իրացումը ընդհատելու և պահանջի մի մասի չափով գրավի առարկան որպես սեփականություն ապահովված պարտատիրոջը հանձնելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքների մասին» 27.03.2019 թվականի թիվ ԵԿԴ/0306/04/15 որոշման դեմ:
Պարտապան «Բիզնես Պլաս» ՍՊԸ-ի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Աբովյան փող., 16/3 շ., թիվ 30 տարածք հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (350)

Էլ. փոստ`