Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/2530/02/19 քաղաքացիական գործով պատասխանող ,Ինֆինիտի 2ե ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիրը

22.06.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս



ԴԴ-9.1-
ԵԴ/2530/02/19
24 հունիսի 2019թ.

Պատասխանող` ,Ինֆինիտի 2ե ՍՊԸ-ին
/ք. Երևան, Սեբաստիա 96/

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի համաձայն ուղարկվում է քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի 24.06.2019թ. որոշումը:
Միաժամանակ դատարանը Ձեզ պարզաբանում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները:
Համաձայն նշված հոդվածի`
1.Գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
3.Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
4.Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը կայացվելու պահից հայցի առարկան կամ հիմքը փոփոխել չի թույլատրվում:



Դատավորի օգնական ` Ռ. Ավագյան

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +374 10-28-97-77

Էլ. փոստ`