Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ4/0488/02/17 Քաղաքացացիական գործով պատասխանող Մարինե Սամվելի Գևորգյանին վերաբերյալ դատական ծանուցագիր:

24.06.2019

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78 -րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացացիական գործով պատասխանող
Մարինե Սամվելի Գևորգյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Գագարին, Կոմիտասի փող., 3 շենք, բն. 6

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ4/0488/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Սամվել Գևորգյանի օրինական ներկայացուցիչ՝ Ավեդ Գևորգյանի, Գոհար Գևորգյանի, Մարգարիտ Գևորգյանի, Մարինե Գևորգյանի՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
16.05.2019 թվականի նախնական դատական նիստի ժամանակ պատասխանող Գոհար Գևորգյանը ներկայացրել է գրավոր միջնորդություն՝ քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին:
Դուք տեղեկացվում եք, որ 2019 թվականի մայիսի 16-ի նախնական դատական նիստը հետաձգվել է:
Սույն քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի օգոստոսի 23-ին, ժամը՝ 12:00-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ:

Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Կից՝

Գոհար Գևորգյանի կողմից Դատարան ներկայացված քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությունը <<1>> թերթից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`