Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ազատ Տոնոյանի սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

24.06.2019

Հայտատու` Սարգիս Տեփանոսյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.08.2019թ.-ին ժամը 10:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԷԴ/0141/04/17 սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառք /աճուրդ/, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով.
ԼՈՏ 1 ք. Երևան, Ավան Առինջ թաղամաս 2 միկրոշրջան 2/13 հասցեում գտնվող անշարժ գույք՝ գտնվում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում, ընդհանուր մակերեսը՝ 41,6 քմ, հողամասի ընդհանուր մակերեսը՝ 51,27 քմ, հարկայնությունը՝ 1 հարկ, շենքի տիպը՝ քարե, շենքի միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ մետաղյա թիթեղներ, արտաքին հարդարանքը՝ ծեփասվաղված ցեմենտի ավազի շաղախով, լավ, մուտքի դուռը և պատուհանները՝ մետաղապլաստե շրջանակներով, տեղադրված են մետաղյա ճաղավանդակներ, ներքին հարդարանքը՝ հատակը երեսպատված է կերամիկական սալերով, պատերը՝ ներկանյութ, առաստաղը՝ կախովի, պյաստմասե պրոֆիլներով, ներկառոըցված լուսավորության սարքերով:՝ Գույքը իրենից փաստացի ներկայացնում է խանութ: Հանդիսանում է ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև փաստացի տիրապետողների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Գույքի մեկնարկային գինը՝ 20.750.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթ /անդորրագիր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ %-ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙՄյասնիկյան՚ մասնաճյուղում բացված թիվ 16044056132424 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`