Թիվ ՎԻՎ/94/2019 ՈՐՈՇՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
24.06.2019
Արարատ Անուշավանի Զուրաբյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018թ. տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չներկայացնելու համար Արարատ Անուշավանի Զուրաբյանի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը:
2.Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40-րդ հոդվածին համապատասխան՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որի չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:
3. Արարատ Անուշավանի Զուրաբյանին տեղեկացնել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ վերոնշյալ վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արարատ Անուշավանի Զուրաբյանին այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) հաջորդող օրվանից: