Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

25.06.2019

Հայտատու` «Բի Էս Թի» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 11.07.2019թ.-ից տեղի կունենա «ԲիԷսԹի» ՍՊԸ կողմից կազմակերպած, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված հետևյալ լոտերի բաց աճուրդը.
Լոտ 1. - ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբուր, Ջերմոցների փողոց, թիվ 8 հասցեում գտնվող 12076.59 ք.մ. մակերեսով ջերմոց, 478.23 ք.մ. մակերեսով գյուղմթերքների պահպանման սառնարան, 1.321 հա մակերեսով հողամաս (որից վարելահող՝ 0.070883 հա, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ 1.250117 հա) և շարժական գույք, մասնավորապես՝ Crone clw3000 կաթսա, Crone clw3000 կաթսայի ծխատար, Zanthing RKB 10 MM G (200 mbar) այրիչ, 2 հատ Johnson pomp հարվածային պոմպ, 5 հատ Johnson pomp ուղղաձիգ պոմպ, 2 հատ Johnson pomp անվտանգության կափույր, Flamco Stag ընդարձակման բակ, Zanthing ղեկավարման վահանակ, Zanthing հաճախականության փոխանցման սարք, 8000 մետր խողովակաշար d=50մմ, 3 հատ Iwaki magnet pump դոզավորող պոմպ, ավազե ֆիլտր, 2 հատ Lowara SHE սնուցման պոմպ, 2 հատ Priva connext ցուցիչներ EC և pH, Priva connext մոդուլ Priva EC/pH, Priva connext սնուցման սարք 24VDC, Agrotech didam պարարտանյութերի տարողություն 200լիտր կափարիչով, 2 հատ Agrotech didam պարարտանյութերի տարողություն 1000լիտր կափարիչով, Agrotech didam ցինկապատ տարողություն մաքուր ջրի, Zanthing CO2 գազի փոխանցման հանգույց, Zanthing ղեկավարման վահանակ, Zanthing հաճախականության փոխանցման սարք: Լոտի մեկնարկային գինը` 1395000000 ՀՀ դրամ:
Լոտ 2. - ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր, Ջերմոցների փողոց, թիվ 3 հասցեում գտնվող 23145.33 ք.մ. մակերեսով ջերմոց, 2.881083 հա մակերեսով հողամաս (որից վարելահող՝ 0.559083 հա, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ 2.3220 հա) և շարժական գույք, մասնավորապես՝Crone clw4800 կաթսա, Crone clw4800 կաթսայի ծխատար, Zanthing RKB 5.0 MMG (200 mbar) այրիչ, 2 հատ Johnson pomp հարվածային պոմպ, 11 հատ Johnson pomp ուղղաձիգ պոմպ, 3 հատ Johnson pomp անվտանգության կափույր, Ecoflex ընդարձակման բակ, Zanthing ղեկավարման վահանակ, Zanthing հաճախականության փոխանցման սարք, 13000 մետր խողովակաշար d=50մմ, 3 հատ Iwaki magnet pump դոզավորող պոմպ, ավազե ֆիլտր, 3 հատ Lowara SHE սնուցման պոմպ, 2 հատ Priva connext ցուցիչներ EC և pH, Priva connext Մոդուլ Priva EC/pH, Priva connext սնուցման սարք 24VDC, 5 հատ Stolze պարարտանյութերի տարողություն 2000լիտր կափարիչով, Stolze ցինկապատ տարողություն մաքուր ջրի, Zanthing CO2 գազի փոխանցման հանգույց, Zanthing ղեկավարման վահանակ, Zanthing հաճախականության փոխանցման սարք: Լոտի մեկնարկային գինը` 2670000000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը հոլանդական եղանակով՝ 11.07.2019թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին, մինչև 30.12.2019թ.: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 0.3%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին` ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն:
Լոտ 1 սեփականության իրավունքով պատկանում է` «Կագա Գրուպ» ՍՊԸ-ին: Լոտ 2 սեփականության իրավունքով պատկանում է` «Կագա Ագրո» ՍՊԸ-ին: Լոտերի սեփականատերերի նկատմամբ առկա է սնանկության վարույթներ: Լոտերի օտարման նկատմամբ գործում են մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Լոտերի իրացման նկատմամբ ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակներում որևէ սահմանափակում ի հայտ գալիս, ինչը խոչընդոտ է Լոտի աճուրդով վաճառքն իրականացնելու համար, հիմք է աճուրդի մասնակցության համար վճարված գումարներների /մանակցության վճարների/ հետ վերադարձման:
Մանրամասն տես «Իրատես » թերթի 25-27.06.2019թ., N 45 (966), էջ 7:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 564513

Վեբ կայք` www.llcbst.am

Էլ. փոստ`