Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ2/1174/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

25.06.2019

Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ2/1174/02/18 քաղաքացիական գործով պատասխանող՝
Սեյրան Արթուրի Ներկրարանցին
(հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, 8 փ., տ. 53)

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Մատինյան) 29.10.2018 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել ՙՖԻՆՔԱ՚ ՈՒՎԿ ՓԲ ընկերության հայցն ընդդեմ Սեյրան Արթուրի Ներկրարանցի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, 8 փ., տ. 53 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ ՙտեղափոխված՚ նշումով:
Դատարանը 24.05.2019թ.-ին որոշում է կայացրել թիվ ԱՎԴ2/1174/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՖԻՆՔԱ՚ ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Սեյրան Արթուրի Ներկրարանցի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով և վճիռը հրապարակել ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում 24.06.2019թ.-ին:
Դատարանի 24.06.2019թ.-ի որոշմամբ եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը փոփոխվել է և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 29.07.2019թ.-ին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան, որը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ:
Տեղեկացվում է նաև, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի` դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:


Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան

Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +374 235 22387

Էլ. փոստ`