Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/1375/02/18 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության վերաբերյալ դատական ծանուցագիր

26.06.2019

Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ
(Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Խորենացու 7)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2019 թվականի մարտի 28-ի որոշմամբ թիվ ԱՐԱԴ/1375/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Սերյոժա Հակոբյանի ընդդեմ «Հինգերորդ աստղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձինք` «Հինգերորդ աստղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի, «Հայր և որդի Ադամյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի, Մուշեղ Նավոյանի, Ջեան_Ֆրանկուս Թչեփիթչյանի, Անուշ Աբրահամյանի, Հարություն Ադամյանի, Աշոտ Հակոբյանի, Ֆրիդա Վարդանյանի, «Քաղվերելակմոնտաժնորոգ» փակ բաժնետիրական ընկերության, Մամիկոն Թովմասյանի, «Հորիզոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Անգին Հարոյանի, Աշխեն Քուրդյանի, Աշոտ Ռոստոմյանի, Աշոտ Ծատուրյանի, Լևոն Զաքոյանի, Արմինե Սողոմոնյանի, Արթուր Արշակյանի, Համլետ Չափարյանի, Աննա Գալոյանի, Լյովա Առաքելյանի, Աննա Հակոբյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության` գործարքը վավեր ճանաչելու և իրավունքը ճանաչելու պահանջների մասին, ընդունվել է վարույթ:
Դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի հուլիսի 26-ին, ժամը՝ 11:00-ին, քաղաք Երևան, Օտյան 53/2 հասցեում:
Դուք՝ որպես երրորդ անձ հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից և այլն):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենասգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալու դատավարական հետևանքը, մասնավորապես, համաձայն վերոնշյալ հոդվածի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:







ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ




Ներկայացեք անձը հաստատող փաստաթղով:
Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2, Հեռախոս` (010) 74-28-30

Հասցե` ք. Երևան, Օտյան փողոց 53/2

Հեռ..` +37410742830

Էլ. փոստ`