Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Հայկ Եղիազարյանի պարտավորությունների դիմաց «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

27.06.2019

Հայտատու` Ա/Ձ Հայկ Եղիազարյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հունիսի 18-ին Ա/Ձ Հայկ Եղիազարյանի գույքի վաճառքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. հուլիսի 26-ին ժամը 12:00-ին սնանկության գործով կառավարիչ Ա. Արսենյանի կողմից քաղաք Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում տեղի կունեանա Ա/Ձ Հայկ Եղիազարյանի պարտավորությունների դիմաց «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդը՝ բաց դասական եղանակով: Աճուրդը անցկացվում է 1 լոտով.

ԼՈՏ 3, այն իրենից ներկայացնում է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տուն: Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, Գայ համայնք, Գագարինի փողոց, թիվ 9: Բնակելի տունը կառուցված է 1.340 քմ մակերեսով հողամասի վրա: Կան օժանդակ շինություններ. թոնրատուն՝15,8 քմ մակերեսով և 18,6 քմ մակերեսով անասնաշենք: Բնակելի տունը կառուցված է 1970 ական թվականներին: Տան մակերեսը 122,9 քմ է: Տունը մեկ հարկանի է: Պատերը տուֆ քարից են, միջհարկային ծածկը միաձույլ երկաթբետոնյա է, տանիքը՝ բազմալանջ, ազբեստացեմենտյա վահանակներ: Դռներն ու պատուհանները փայտե են: Վերանորոգումը հին է ՝ գաջասվաղ և ներկ, ենթակա է վերանորոգման: Սանհանգույցի և լոգարանի հատակն ու պատերը երեսապատված են կերամիկական սալիկներով: Ապահովված է էլ.մատակարարումով, գազամատակարարումով: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 5.970.510/հինգ միլիոն ինը հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր տաս/ ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն `
-ֆիզիկական անձի դեպքում`անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/ձ-ի դեպքում`պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը,
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը,
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կատարվում են կանխիկ Ա/Ձ Հայկ Եղիազարյանի սնանկության գործով կառավարչի դրամարկղ, կամ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված Ա/Ձ Հայկ Եղիազարյանի սնանկության 1150019830770782 հատուկ հաշվին` մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացմանը նախորդող 5 օրվա ընթացքում`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ` դիմելով կառավարիչ Աղասի Արսենյանին 094400377 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Վարդաշեն 5փ. 29 տուն

Հեռ..` +374 94 400 377

Էլ. փոստ`