Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԻՎ/161/2019 ՈՐՈՇՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.06.2019

Հայտատու` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշեց.
1. Արսեն Ազատի Աղաբեկյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018թ. տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չներկայացնելու համար Արսեն Ազատի Աղաբեկյանի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40-րդ հոդվածին համապատասխան՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որի չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:
3. Արսեն Ազատի Աղաբեկյանին տեղեկացնել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ վերոնշյալ վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արսեն Ազատի Աղաբեկյանին այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) հաջորդող օրվանից:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Կառավարական տուն 1

Հեռ..` +37410 524689

Վեբ կայք` www.ethics.am

Էլ. փոստ`