Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հայանտառ» ՊՓԲԸ-ի «Զիկատարի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ին պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

28.06.2019

Հայտատու` «Հայանտառ» ՊՓԲԸ-ի «Զիկատարի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

21.06.2019թ-ին, ժամը 15:30-ին հայտարարված «Հայանտառ» ՊՓԲԸ-ի «Զիկատարի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ի գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
19.07.2019թ-ին, ժամը 17:00-ին «Հայանտառ» ՊՓԲԸ-ի «Զիկատարի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի «Հայանտառ» ՊՓԲԸ-ի «Զիկատարի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդը՝ առանձին-առանձին լոտերով:
Կրկնաճուրդի ներկայացվող լոտերի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ կրկնաճուրդի մեկնարկային արժեքից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 1, լոտ 2, լոտ 4-ից լոտ 15 – 14 անվանում հիմնական միջոցներ –ընդհանուր մեկնարկային արժեքը կազմում է 57.5300 դրամ
Լոտ 25-ից լոտ 37 – 13 անվանում գրասենյակային գույք –ընդհանուր մեկնարկային արժեքը կազմում է 5.800 դրամ
Լոտ 38-ից լոտ 90 – 53 անվանում պահեստի գույք –ընդհանուր մեկնարկային արժեքը կազմում է 32.570 դրամ
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028016820601 սնանկության հատուկ հաշվին և աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել «Հայանտառ» ՊՓԲԸ-ի «Զիկատարի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Պետրոսյանին (հեռ. (077) 19-10-76):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 6-րդ թաղ, 16շ., 23բն.

Հեռ..` +374 77 191076

Էլ. փոստ`