Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Մոնարխ Կապիտալ>> ԲԲԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

28.06.2019

Հայտատու` <<Մոնարխ Կապիտալ>> ԲԲԸ -ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հունիսի 27-ին, ժամը 12:00-ին <<«Մոնարխ Կապիտալ>> ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից նշանակված աճուրդը չի կայացել:
2019թ. հուլիսի 31-ին ժամը 12:00 -ին «<<Մոնարխ Կապիտալ>> ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում / ք.Երևան, Օտյան53/2/ կանցկացվի <<«Մոնարխ Կապիտալ>> ԲԲԸ-ին պատկանող գույքերի աճուրդը բաց դասական եղանակով .Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ 1. ք. Երևան, Շենգավիթ համայնք, Շիրակի փողոց, թիվ 89/1 հասցեում գտնվող բնական քարերի կտրման Barsanti TLD 80/SC մակնիշի ագրեգատ/ ապակոմպլեկտավորված, առկա են ագրեգատների մետաղական կարկասները/ թվով 2 հատ:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 6.480.000 ՀՀ դրամ /յուրաքանչյուրը՝ 3.240.000 ՀՀ դրամ/:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ «Մոնարխ Կապիտալ» ԲԲԸ-ի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` « Արդշինբանկ » ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ 2473600705820010հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Կ.Ասատրյանին /հեռ.093 442 232/:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 70

Հեռ..` +374 93 442232

Էլ. փոստ`