Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անդրանիկ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

28.06.2019

Հայտատու` Անդրանիկ Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ հունիսի 27-ին Անդրանիկ Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից նշանակված գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. հուլիսի 31-ին ժամը 15:00-ին Անդրանիկ Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի Անդրանիկ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը բաց դասական եղանակով մեկ լոտով.
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ 1. ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, 1-ին Արհեստավորների փողոց 125 հասցեում գտնվող 250.3 քմ ընդհանուր մակերեսով հողատարածք և 408.5 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն:
Գույքի մեկնարկային գինը կազմում է 68.526.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Անդրանիկ Հայրապետյանի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ 2473604863580000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Կ.Ասատրյանին /հեռ.093 442 232:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 70

Հեռ..` +374 93 442232

Էլ. փոստ`