Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Մեգասպիդ-Կոմպ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքը աճուրդով վաճառելու մասին

28.06.2019

Հայտատու` «Մեգասպիդ-Կոմպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

Հայտարարություն
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
27.06.2019թ. նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. հուլիսի 16-ին, ժամը 12:00-ին «Մեգասպիդ-Կոմպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Առուշանյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապանի վարկային պարտավորությունների ապահովման նպատակով երրորդ անձի կողմից «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդը մեկ առանձին լոտով, 10% նվազեցված մեկնարկային գնով, բաց դասական եղանակով: Գույքն իրենից ներկայացնում է՝
Լոտ 1 - Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով Գարիկ Հովհաննիսյանի կողմից «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի օգտին գրավադրված ՀՀ, ք.երևան, Կենտրոն համայնք, Նար-Դոսի փողոց, թիվ 62 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը (սեփականության վկայական թիվ 30072013-01-0026)
Հողամասի բնութագիրը՝ կադաստրային ծածկագիրը՝ 01-006-0233-0014, մակերեսի չափը (հա)` 0.01296, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման,գրանցված իրավունքի տեսակը` սեփականություն,
Շինությունների բնութագիրը՝ նպատակային նշանակությունը՝ բնակելի,
բնութագիրն ըստ առանձին շինությունների՝
Կադաստրային ծածկագիրը՝ 01-006-0233-0014-001, տեսակը՝ բնակելի տուն, մակերեսի չափը՝ 160.72 քմ, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն,
Կադաստրային ծածկագիրը՝ 01-006-0233-0014-001, տեսակը՝ հարթակ, մակերեսի չափը՝ 33.1 քմ, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն,
(լրացուցիչ նշումներ և տեղեկություններ՝ սույն իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է թիվ 29072013-01-0093 վկայականի ուղղված տարբերակը):
Գույքի շուկայական արժեքը կազմում է 63,787,500 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված գործողությունների իրականուցումն ու ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է փոխանցումով՝ «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի սնանկության հատուկ հաշվին` «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի 11807022587505 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա.Առուշանյանին (հեռ. 099 06 44 08):

Հասցե` ք.Երևան, Նանսենի 20-101

Հեռ..` +374 99 064408

Էլ. փոստ`