Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/11675/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

28.06.2019

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ Սուրեն Խշոյանին
/ք. Երևան, Ավան, 4-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 19 տուն/

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Օֆիկ Սուքիասյանի և Գաբրիել Խշոյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձին` Սամվել Խշոյանի, Սուրեն Խշոյանի, Արմեն Պապյանի, Ալվինա Բադալյանի և Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Է. Շաբոյանի իրավահաջորդ ՀՀ նոտարական պալատի՝ 08.10.2001 թվականի ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Նոր Նորք տարածքային ստորաբաժանման կողմից կատարված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 4-5 մատյանի 173 համարի տակ կատարված պետական գրանցման (սեփականության իրավունքի թիվ 551664 վկայական) առ ոչինչ լինելը ճանաչելու, 25.10.2001 թվականի ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Նոր Նորք տարածքային ստորաբաժանման կողմից կատարված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 4-5 մատյանի 200 համարի տակ գույքի առանձնացմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման (սեփականության իրավունքի թիվ 551723 վկայական) առ ոչինչ լինելը ճանաչելու կամ որպես վարչական ակտի առ ոչինչ լինելը ճանաչելու հետևանք վերացնելու (անվավեր ճանաչելու), որպես վարչական ակտի առ ոչինչ լինելու հետևանք 08.11.2001 թվականի ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿԱ Նոր Նորք տարածքային ստորաբաժանման կողմից կատարված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 4-5 մատյանի 173 համարի տակ կատարված պետական գրանցումը (սեփականության իրավունքի թիվ 551778 վկայական), 02.11.2001 թվականի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից վավերացված անշարժ գույքի մասի առուվաճառքի թիվ 863 պայմանագիրը և 09.11.2001 թվականի ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿԱ Նոր Նորք տարածքային ստորաբաժանման կողմից պայմանագրի հիման վրա կատարված գույքի նկատմամբ կատարված իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 4-5 մատյանի 200 համարի տակ կատարված պետական գրանցումը (սեփականության իրավունքի թիվ 682867 վկայական) անվավեր ճանաչելու, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Ավանի տարածքային ստորաբաժանմանը Երևան քաղաքի Ավանի 4-րդ փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 19 ամբողջ բնակելի տան և հողամասի նկատմամբ որպես ընդհանուր բաժնային սեփականություն պետական գրանցում կատարելուն՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն նշելով յուրաքանչյուր սեփականատիրոջ բաժնեմասի չափը, այդ թվում՝ Օֆիկ Վաղարշակի Սուքիասյանինը՝ 5/8-րդ բաժնեմաս, Գաբրիել Մուշեղի Խշոյանինը՝ 1/8-րդ բաժնեմաս, պարտավորեցնելու պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 18-ին, ժամը՝ 16:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /217/

Էլ. փոստ`