Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/0082/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.06.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան/ Արաբկիրի նստավայր/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Երրորդ անձ Հրաչյա Գաբրիելյանին
/ք. Երևան, Տիգրանյան փողոց, 29շենք,բն. 4/1
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ձեզ հրավիրում է որպես երրորդ անձ ԵԱՔԴ/0082/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի Գոհար Յուխանյանի ընդդեմ Գագիկ Ավետիսի, երրորդ անձինք՝ Հրաչյա Գաբրիելյանի, Ռուզաննա Գաբրիելյանի, Գոհար Գաբրիելյանի, Սյուզաննա Գաբրիելյանի՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն Տիգրանյան փողոց 29 շենք թիվ 4/1 բնակարանից Գագիկ Գաբրիելյանի բաժինն առանձնացնելու, մյուս համասեփականատերերից շուկայական գնով պատասխանողի բաժինը գնելու, իսկ նրանց կողմից պատասխանողի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանող Գագիկ Գաբրիելյանի բաժնի վրա՝ Գոհար Յուխանյանի նկատմամբ ունեցած 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և պարտավորության կետանցի օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով հաշվարկվող տոկոսների չափով բռնագանձում տարածելու պահանջների մասին/լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալդիմումի քննարկում/
Դատական նիստը նշանակված է 2019 թվականի սեպտեմբերի 30-ին ժամը 14.30-ին:
Խնդրվում է նշված օրը, անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/, ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենք /ք.Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 10 դատական նիստերի դահլիճ, Հեռ. 20-00-13/:
Դատավոր Էդ. Ամալյան (դատավորի գործավար Լ.Ամիրխանյան)
Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն`
Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի համաձայն`
Հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +(374)10 20-00-13

Էլ. փոստ`