Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Տիգրան Սանասարյանին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

01.07.2019

Հայտատու` Տիգրան Սանասարյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի սեպտեմբերի 3-ին ժամը 14:00-ին Տիգրան Սանասարյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանում /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի սնանկ ճանաչված Տիգրան Սանասարյանին պատկանող գույքերի կրկնաճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացված գույքերի արժեքները 10 %-ով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային արժեքներից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 1 - ք. Երևան, Մամիկոնյանց 47շենք, 13 հասցեում գտնվող անշարժ գույք (46.4 քմ ընդհանուր մակերեսով բնակարան, սեփականության վկայական թիվ 2260486, տրվ. 17.07.2007թ.) - մեկնարկային արժեքը կազմում է՝ 15.885.000 ՀՀ դրամ:
Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով:
Լոտ 2 - ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա,Նոյ թաղամաս ,10/4 հասցեում գտնվող հողամասը : Տվյալ հողատարածքը իրենից ներկայացնում է եռանկյուն 60.66մ x 12.03մ x 51.11մ (Կադաստրային ցացկագիր 01-007-0207-0052,մակերեսը՝ 0.020367 հա,վկայական N 28082012-01-1008 տրված 28.08.2012թ) - մեկնարկային արժեքը կազմում է ՝ 12.600.000 ՀՀ դրամ:
Բոլոր գնումների հետ կապված ծախսերը այդ թվում` գույքի ձևակերպման և գրանցման,վտարման, կադասրային, նոտարական կատարվում են գնորդի կողմից սեփական միջոցների հաշվին։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «Այ-Դի բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11813009838700 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից , ժամը 11:00–ից մինչև 18:00 նախապես զանգահարելով կառավարչին հեռ. 010239505։

Հասցե` ք. Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`