Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԳԵՂԱՄ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի վաճառքի աճուրդ

01.07.2019

Հայտատու` «Գեղամ Տրանս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. սեպտեմբերի 04-ին ժամը 11:30-ին «ԳԵՂԱՄ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված «ԳԵՂԱՄ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 7 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 2. ՀՀ, Արագածոտնի մարզ, Հնաբերդ համայնք, 7-րդ փողոց, թիվ 25 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակելի տունը 1 հարկանի է, շահագործվել է մոտ 1980-ական թվականներին, հողամասի մակերեսը՝ 2477քմ, շենքի մակերեսը՝ 156,92քմ, շինության հիմքը՝ գծային, երկաթբետոն, միջհարկային ծածկը՝ միաձույլ ե/բ, պատերի շարվածքը՝ քարե՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, տանիքը՝ ազբեստացեմենտայինալիքաձև վահանակներ, դռներն ու պատուհանները՝ մուտքի դուռը մետաղական, ներսի դռները մետաղապլաստե, փայտանյութից, պատուհանները՝ մետաղապլաստե: Ներքին հարդարումը՝ վերանորոգված, նախասրահի հատակը սալիկապատված, խոհանոցի հատակը՝ սալիկապատված, պատերի մի մասը գաջասվաղված, մյուս մասը գաջասվաղված, պատված ներկանյութով, սենյակների հատակը տախտակ, պատերը գաջասվաղված, պատված ներկանյութով, իրականացված է կախովի առաստաղ: Սանհանգույցը և լոգարանը՝ միասին, նոր վերանորոգված, հատակը և պատերը սալիկապատված: Առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, գազաֆիկացումը բալոնային ռեժիմով, կոյուղի, ջրահեռացումը կազմակերպված, մոնտաժված է արևային ջրատաքացուցիչ: Ընդհանուր առմամբ, բնակելի տան արտաքին հարդարումը գտնվում է միջին վիճակում: Մեկնարկային գինը՝ 10.440.000 /տաս միլիոն չորս հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 3. ՀՀ, Արագածոտնի մարզ, Հնաբերդ համայնք, 16-րդ փողոց, թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակելի տունը 1 հարկանի է, շահագործվել է մոտ 1980-ական թվականներին, հողամասի մակերեսը՝ 4500քմ, շենքի մակերեսը՝ 247,35քմ, շինության հիմքը՝ գծային, երկաթբետոն, միջհարկային ծածկը՝ միաձույլ ե/բ, պատերի շարվածքը՝ քարե՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, տանիքը՝ թիթեղյա ալիքաձև վահանակներ, դռներն ու պատուհանները՝ նախասրահի դուռը ալյումինե, մուտքի դուռը մետաղական, լոգարանի դուռը մետաղապլաստ, սենյակների դռները փայտե, պատուհանները՝ ալյումինե, փայտե: Ներքին հարդարումը՝ վերանորոգված, նախասրահի հատակը սալիկապատված, խոհանոցի հատակը՝ սալիկապատված, պատերի մի մասը սալիկապատված, մյուս մասը պաստառապատված, սենյակների հատակը տախտակ, պատերը պաստառապատված: Սանհանգույցը և լոգարանը՝ միասին, նոր վերանորոգված, հատակը և պատերը սալիկապատված: Առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, գազաֆիկացումը բալոնային ռեժիմով, կոյուղի, ջրահեռացումը կազմակերպված: Ընդհանուր առմամբ, բնակելի տան արտաքին հարդարումը գտնվում է միջին վիճակում: Մեկնարկային գինը՝ 10.440.000 /տաս միլիոն չորս հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 4. LEXUS մակնիշի GX 470 տիպարի 90 NC 100 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2004թ., թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ սև, նույնականացման համարը՝ JTJBT20XX40065806, սրահը՝ կաշվե երեսպատվածք, գտնվում է վատ վիճակում, նստատեղերն ունեն մաշվածություն և պատռվածքներ, շարժիչը՝ բենզինային, աշխատանքային նորմալ վիճակ, փոխանցման տուփը՝ ավտոմատ, սարքին: Մեքենան գտնվում է միջին վիճակում: Մեկնարկային գինը՝ 4.716.000 /չորս միլիոն յոթ հարյուր տասնվեց հազար/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 5. UAZ մակնիշի 390945 տիպարի 34 QL 152 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2003թ., բեռնատարր, թափքի տեսակը՝ կողավոր, գույնը՝ պաշտպանական, նույնականացման համարը՝ XTT390945C0445513, սրահը՝ կտորե երեսպատվածք, գտնվում է միջին վիճակում, շարժիչը՝ բենզինային, փոխանցման տուփը՝ գտնվում է աշխատանքային վիճակում: Մեքենան գտնվում է միջին վիճակում: Մեկնարկային գինը՝ 1.260.000 /մեկ միլիոն երկու հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 6. MERCEDES-BENZ մակնիշի 311 CDI տիպարի 25 MM 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2004թ., ավտոբուս 17 նստատեղ, թափքի տեսակը՝ վագոն, գույնը՝ արծաթափայլ, նույնականացման համարը՝ WDB9036631R74486, սրահը՝ կտորե երեսպատվածք, գտնվում է վատ վիճակում, նստատեղերն ունեն մաշվածություն և պատռվածքներ, շարժիչը՝ դիզելային, շարժիչը փոխված է, փոխանցման տուփը՝ մեխանիկական, սարքին: Մեքենան գտնվում է վատ վիճակում: Մեկնարկային գինը՝ 2.835.000 /երկու միլիոն ութ հարյուր երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 7. SCANIA մակնիշի P114 LB6X2NB 340 տիպարի 25 OO 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2003թ., բեռնատար, թափքի տեսակը՝ սառնարան, գույնը՝ կարմիր-սպիտակ-մալբորո, նույնականացման համարը՝ XLEP6X20004488519, սրահը՝ կտորե երեսպատվածք, գտնվում է միջին վիճակում, շարժիչը՝ դիզելային, փոխանցման տուփը՝ գտնվում է աշխատանքային վիճակում: Մեքենան գտնվում է միջին վիճակում: Մեկնարկային գինը՝ 8.010.000 /ութ միլիոն տաս հազար/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 8. MITSUBISHI մակնիշի MONTERO-LIMITED-3.5 տիպարի 25 TT 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2002թ., թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ շամպայն մետալիկ (բեժ), նույնականացման համարը՝ JA4MW51R02J065707, սրահը՝ կաշվե երեսպատվածք, գտնվում է վատ վիճակում, նստատեղերն ունեն մաշվածություն և պատռվածքներ, շարժիչը՝ բենզինային, աշխատանքային նորմալ վիճակ, փոխանցման տուփը՝ ավտոմատ, սարքին: Մեքենան գտնվում է միջին վիճակում: Մեկնարկային գինը՝ 1.494.000 /մեկ միլիոն չորս հարյուր իննսունչորս հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473604934120000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431333; +374 41 431333;

Էլ. փոստ`