Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Տիգրան Նորակի Հակոբյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

01.07.2019

Հայտատու` Ա/Ձ Տիգրան Նորակի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հուլիսի 24-ին ժամը 13:00-ին Ա/ձ Տիգրան Նորակի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Ա/Ձ Տիգրան Նորակի Հակոբյանի պարտավորությունների համար «Արարատբանկ» ԲԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ք. Երևան, Նալբանդյան փողոց, 13 շենք, թիվ 7/1 հասցեում գտնվող բնակարանը: Գույքի նկարագրությունը-Գույքի տիպը՝ բնակելի տուն, նպատակային նշանակությունը ՝ բնակելի, փաստասցի օգտագործման ձևը՝ բնակելի տուն, հիմքը՝ ժապավենային, բուտաբետոնն, պատերը՝ քարե, փողոցի կողմից սրբատաշ տուֆ քար, տանիքածածկը՝ մի մասը ե/բ ծածկ, մնացած հատվածը՝ պեռլիտե սալեր, բնակարանի հարկը՝ ձեղնահարկ, մակերեսը՝ 85,3 քմ, մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտանյութից (լամինատ), պատուհանները՝ մետաղապլաստ, գտնվում են լավ վիճակում, նախասրահի հատակը սալիկապատ, սենյակների հատակը մանրատախտակ, պատերը պաստառապատված, ճաշասենյակը համակցված խոհանոցի հետ, խոհանոցի հատակը սալիկապատ, ճաշասենյակի հատակը մանրատախտակ, պատերը գաջասվաղված, պատված ներկանյութով, սանհանգույցը և լոգարան՝ առանձին, նոր վերանորրոգում, հատակը և պաերը սալիկապատված, մոնտաժված է անհատական ջեռուցման համակարգ:
Մեկնարկային գինը՝ 27.300.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473604936690000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`