Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հովհաննես Մաչկալի Ավետիսյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

01.07.2019

Հայտատու` Հովհաննես Մաչկալի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հուլիսի 24-ին ժամը 15:00-ին Հովհաննես Մաչկալի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Հովհաննես Մաչկալի Ավետիսյանի պարտավորությունների համար «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ում գրավադրված գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Արմավիրի մարզ, Արևիկ համայնք, 1-ին փողոց, 9-րդ նրբանցք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը-բնակելի տունը շահագործվել է մոտ 1980-ական թվականներին: Հողամասի մակերեսը՝ 1080քմ, շենքի մակերեսը՝ 125,9քմ, շինության հիմքը՝ գծային, երկաթբետոն, միջհարկային ծածկը՝ միաձույլ ե/բ, պատերի շարվածքը՝ քարե՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, փողոցին նայող ճակատային պատը սվաղված: Տանիքը՝ իրականացված ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներով, ջրահեռացումը՝ կազմակերպված: Մուտքի դուռը չինական արտադրության՝ թիթեղյա, ներսի դռները մետաղապլաստե և փայտե: Պատուհանները՝ մետաղապլաստ: Ներքին հարդարման աշխատանքներն անավարտ, նախասրահի և խոհանոցի հատակը բետոնե, պատերը գաջասվաղված, հյուրասենյակի հատակը՝ տախտակ, սենյակների հատակը տախտակ, պատերը գաջասվաղված, պատված ներկանյութով, պատերի վրա առկա էին ճաքեր: Սանհանգույցը դրսի, լոգարանի հատակը բետոնե, պատերը սվաղված, սալիկապատման աշխատանքներ կատարված չէր: Առկա է էլ. Մատակարարում, ջրամատակարարում, գազաֆիկացված, կոյուղի: Ընդհանուր առմամբ բնակելի տան արտաքին հարդարումը գտնվում է միջին վիճակում: Մեկնարկային գինը՝ 6.300.000 /վեց միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 2. FORD մակնիշի Transit 100 2.4 տիպարի, 35 PS 052 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 1997թ., գույնը՝ սպիտակ, նույնականացման համարը՝ WFOLXXGBVLWL40246, սրահը՝ կտորից երեսպատվածք, գտնվում է վատ վիճակում, նստատեղերն ունեն մաշվածություն և պատռվածքներ, շարժիչը՝ դիզելային, աշխատանքային նորմալ վիճակ, փոխանցման տուփը՝ մեխանիկական, սարքին, մեքենան գտնվում է միջինից վատ վիճակում: Մեկնարկային գինը՝ 837.000 /ութ հարյուր երեսունյոթ հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473604947660000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`