Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սոնիմոլ» ՍՊԸ-ի գույքը աճուրդով վաճառելու մասին

01.07.2019

Հայտատու` «ՍՈՆԻՄՈԼ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

26.06.2019 թ. <<Սոնիմոլ>> ՍՊԸ-ի գույքի կազմում ընդգրկված գույքերի բաց դասական կրկնաճուրդը կայացել է մասնակի՝ վաճառվել են թիվ 1 և թիվ 4 լոտերը: 26.07.2019 թ.՝ ժամը 11:00-ին ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակում տեղի կունենա <<Սոնիմոլ>> ՍՊԸ-ի գույքի կազմում ընդգրկված գույքերի բաց դասական կրկնաճուրդը՝ 3 առանձին լոտերով:
Լոտ N 2. ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Ռ. Եսայան թիվ 62ա հասցեում գտնվող արտադրամաս: Հողի մակերեսը 2830քմ: Հողամասը ծանրաբեռնված է 6 ռանաձին շինություններով: Շինություն N1 - մեկ հարկանի փակ կառույց, պատերը՝ տուֆ, սվաղված չեն, ընդ մակերեսը՝ 1519.1 քմ: Շինություն N2 - 1 հարկանի փակ կառույց, ձևափոխվել է հանգստի գոտու շոգեբաղնիքով, լողվազանով, խոհանոցով և սանհանգույցով, ընդ. Մակերեսը՝ 67.7քմ: Շինություն N3 - 1 հարկանի, փակ կառույց 79.8քմ: Շինություն N4 - 1 հարկանի, փակ կառույց 308.2քմ: Շինություն N5 - երկաթե ֆերմաներ, երկաթե տավրեր, ծածկը պրոֆիլային մետաղաթիթեղ 40.6քմ: Շինություն N6 - 2 հարկանի, փակ կառույց 45քմ: Մեկնարկային գինն է 83 783 970 ՀՀ դրամ:
Լոտ N 3. ՀՀ, Արագածոտնի մարզ, Ագարակ համայնք հասցեում գտնվող բնակելի տուն: Հողի մակերեսը՝ 900քմ, պարսպապատ: Բնակելի տան ընդհանուր մակերեսը՝ 424.4քմ: Հողամասը ծանրաբեռնված է նաև՝ ծածկոցով՝ 24.6քմ, լոգարանով՝ 9.0 քմ, դուշ՝ 2.2քմ, պարսպով՝ 21.8քմ: Տան մուտքի դուռը՝ մետաղական շրջանակով, ներսի դռները՝ փայտե, պատուհանները՝ մետաղապլաստե սպիտակ գույնի: Տան հատակը մանրատախտակ է, պատերն ու առաստաղը՝ գաջասվաղված, երեսպատված ներկանյութով: Խոհանոցի և սանհանգույցի հատակը երեսպատված է կերամիկակակն սալիկներով: Մեկնարկային գինն է 34 970 130 ՀՀ դրամ:
Լոտ N 5. ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Նալբանդյան փ., թիվ 4բ հասցեում գտնվող բնակելի տուն: Հողամասի մակերեսը՝ 460քմ, բնակելի տան մակերեսը 539քմ, մուտքի դուռը՝ մետաղական շրջանակով, ներսի դռները՝ փայտե, պատուհանները՝ մետաղապլաստե շագանակագույն: Տան հատակը կաղնե մանրատախտակ է, պատերն ու առաստաղը՝ գաջասվաղված, երեսպատված ներկանյութով, 1-ին հարկի հյուրասենյակում կառուցված է բուխարի Հողամասը ծանրաբեռնված է՝ ողավազանով, լուսաթափանց ծածկով, խորովածանոցով և փոքր սանհանգույցով: Մեկնարկային գինն է 58 589 730 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է մուծվի սնանկության հատուկ հաշվին (ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-220533331991000) մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<Սոնիմոլ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ն.Նազարյանին (հեռ. +374 96 50 00 65) կամ այցելել Երևան, Արշակունյաց 5, 1-ն հարկ, 109 սենյակ:

Հասցե` ք. Երևան, Աղյուսագործների 2-րդ փ., 43ա տուն

Հեռ..` +374 96 50 00 65

Էլ. փոստ`