Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դավիթ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.07.2019

Հայտատու` Դավիթ Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ․ հուլիսի 31-ին, ժամը 11։00-ին Դավիթ Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում/ք․Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի Դավիթ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող և <<Գառնի Ինվեստ>> ՈւՎԿ ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդը բաց դասական եղանակով մեկ լոտով.
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ 1․ ՀՀ ք․ Երևան,Քանաքեռ-Զեյթուն համայնք, Պ․Սևակ փողոց թիվ 5/8 հասցեում գտնվող 0,05685 հա ընդհանուր մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս։ Գրավադրված է <<Գառնի Ինվեստ>> ՈւՎԿ ՓԲԸ-ում։
Գույքի մեկնարկային արժեքը՝ 24․160․000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Դավիթ Վարդանյանի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` 2473604977020000 <<Արդշինբանկ>> ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի շենքում / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Կ.Ասատրյանին /հեռ.093 442 232/:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 70

Հեռ..` +374 93 442232

Էլ. փոստ`