Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Մոզ» ՍՊԸ-ի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

01.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

26.06.2019թ.-ին հայտարարված «Մոզ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի վաճառք չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 26.07.2019թ-ին ժամը 11:00-ին «Մոզ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի ք.Վեդի, Արարատյան 55 հասցեի նստավայրում կանցկացվի «Մոզ» ՍՊԸ-ի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` թվով 3 լոտերով.
ԼՈՏ-4. 1.144 հա գյուղատնտեսական նշանակության հողամաս Վայոց Ձորի մարզի Արին համայնքում: Գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Մաղաքիա, Կարեն, Մարինե, Արևիկ Ավետիսյաններին, Գայանե Բաբլոյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 1423459, տրված 31.03.2004թ./ և «Մոզ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Արցախբանկ» ՓԲԸ: Մեկնարկային գինը՝ 375.528 ՀՀ դրամ:
ԼՈՏ-5. 1.845 հա գյուղատնտեսական նշանակության հողամաս /գրանցված է պտղատու այգի, փաստացի՝ վարելահող/ Վայոց Ձորի մարզի Արին համայնքում: Գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Անուշիկ Հարությունյանին և Քրիստինե, Մհեր, Դավիթ Խաչատրյաններին /սեփ. իրավունքի վկ. թիվ 1438120, տրվ. 31.03.2004թ/ և «Մոզ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Արցախբանկ» ՓԲԸ-ում: Մեկն. գինը՝ 545.072 ՀՀ դրամ:
ԼՈՏ-6. 1.224 հա գյուղատնտեսական նշանակության հողամաս /գրանցված է պտղատու այգի, փաստացի՝ վարելահող/ Վայոց Ձորի մարզի Արին համայնքում: Գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Արշալույս Ավետիսյանին, Արևհատ Եղոյանին, Ժենիկ Նահապետյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 1423439, տրված 31.03.2004թ./ և «Մոզ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Արցախբանկ» ՓԲԸ: Մեկն. գինը՝ 361.610 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված «Մոզ» ՍՊԸ-ի սնանկության գործով 2477604720080000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Վեդի, Արարատյան 55 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ.Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ.Գոռավան, հեռ. /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`