Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ալբերտ Խաչատրյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

01.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

26.06.2019թ-ին Ալբերտ Խաչատրյանի սնանկության գործով հայտարարված աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 23.07.2019թ-ին, ժամը 13:10-ին Ալբերտ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 հասցեում կանցկացվի Ալբերտ Խաչատրյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդային վաճառք` վեց լոտով.
ԼՈՏ-1. 188,5 քմ ընդհանուր մակերեսով մեկ հարկանի շինություն /նախկին մանկապարտեզի շենք/, կառուցված 0.0329 հա հասարակական նշանակության հողամասի վրա: Գույքը գտնվում է Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի Զ.Անդրանիկի փողոց թիվ 6/1 հասցեում: Շինության հիմքը ե/բ միաձույլ, ծածկը ՝ փայտյա, տանիքը՝ ասբոշիֆեր, արտաքին պատերը՝ տուֆ քար, ստորին հատվածները՝ բազալտե, մուտքի դուռը՝ փայտյա, ներքին դռները և պատուհաններ մի մասը բացակայում են: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ալբերտ Խաչատրյանին /սեփ. իրավ. վկայական 27092012-04-0358, տրվ. 27.09.2012թ/: Մեկն. գինը՝ 5.360.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ-2. 0.16 հա գյուղ. նշանակության հողամաս /վարելահող/ Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ալբերտ Խաչատրյանին /սեփ. իրավ. վկայական 1108112, տրվ. 13.12.2004թ/: Մեկնարկային գինը՝ 3.968.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ-3. 0.16 հա գյուղ. նշանակության հողամաս /վարելահող/ Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ալբերտ Խաչատրյանին /սեփ. իրավ. վկայական 1108113, տրվ. 13.12.2004թ/: Մեկնարկային գինը՝ 3.968.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ-4. 0.16 հա գյուղ. նշանակության հողամաս /վարելահող/ Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ալբերտ Խաչատրյանին /սեփ. իրավ. վկայական 1108114, տրվ. 13.12.2004թ/: Մեկնարկային գինը՝ 3.968.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ-5. 6.8 հա գյուղ. նշանակության հողամաս Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է պարտապան չհանդիսացող երրորդ անձ Հայկ Սամվելի Մանուկյանին /սեփ. իրավ. վկայական 2000092, տրվ. 04.04.2006թ/ և Ալբերտ Խաչատրյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ում: Մեկնարկային գինը՝ 17.280.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ-6. 5.65083 հա գյուղ. նշանակության հողամաս Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում: Հողամասում առկա են ինքնակամ կառուցված շինություններ` 510.05 քմ ընդհանուր մակերեսով, այդ թվում անասնաշենք՝ 345.6 քմ, պահակատուն՝ 65.69 քմ, սանհանգույց՝ 17.96 քմ, թռչնանոց՝ 22.78 քմ, ջրավազան՝ 24,81 քմ, ծածկ՝ 33.31 քմ: Շինությունների հիմքը՝ ե/բ միաձույլ, պատերի շաը՝ տուֆ քարով, ծածկը՝ ե/բ սալեր, տանիքը՝ մետաղական թիթեղ, դռները՝ մետաղյա, պատուհանները՝ եվրո, ճաղապատ, հատակը՝ բետոնածածկ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է պարտապան չհանդիսացող երրորդ անձ Էմմա Կարապետի Կարապետյանին /սեփ. իրավ. վկայական 14032019-04-0064, տրվ. 14.03.2019թ/ և Ալբերտ Խաչատրյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ում: Մեկն. գինը՝ 22.880.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված սնանկության գործով 2477604839140000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` աշխատանքային օրերին ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`