Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/1369/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.07.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԱՔԴ/1369/02/16

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.04.2019թ. ք.Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Մ.Բունիաթյանս, ծանոթանալով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Ստեփան Վռամի Մկրտչյանի, Արմինե Լեոնիդի Մարգարյանի, Արտեմ Ռոբերտի Ալեքսանյանի, Վարդանուշ Սերոբի Ավետիսյանի, Գեորգի Մկրտչյանի, Նոնա Ստեփանի Մկրտչյանի` տոկոսների և տույժերի բռնագանձման պահանջի մասին գործին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ստեփան Վռամի Մկրտչյանի, Արմինե Լեոնիդի Մարգարյանի, Արտեմ Ռոբերտի Ալեքսանյանի, Վարդանուշ Սերոբի Ավետիսյանի, Գեորգի Մկրտչյանի, Նոնա Ստեփանի Մկրտչյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս.Հովսեփյան) 04.04.2016 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս.Հովսեփյան) 22.06.2017 թվականին կայացված վճռով քաղաքացիական գործի վարույթը Ստեփան Մկրտչյանի, Վարդանուշ Սերոբի Ավետիսյանի, Գեորգի Մկրտչյանի, Նոնա Ստեփանի Մկրտչյանի մասով կարճվել է, իսկ Արմինե Մարգարյանի և Արտեմ Ալեքսանյանի մասով հայցը բավարարվել է:
Պատասխանողներ Արմինե Մարգարյանի և Արտեմ Ալեքսանյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2017 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2017 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1369/02/16 քաղաքացիական գործով 22.06.2017թ. վճիռը բեկանվել է մասնակիորեն, և գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննության:
Թիվ ԵԱՔԴ/1369/02/16 քաղաքացիական գործի քննությունը 20.12.2017թ. մակագրվել է նույն դատարանի դատավոր Ս.Թադևոսյանին, որը 22.12.2017թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս.Թադևոսյան) 20.03.2018 թվականին կայացված վճռով հայցը մերժվել է:
Հայցվոր «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.08.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.08.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1369/02/16 քաղաքացիական գործով 20.03.2018թ. վճիռը բեկանվել է և քաղաքացիական գործը` 23.03.2016թ մինչև գումարը «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին վերադարձնելու օրը վարկի մնացորդի նկատմամբ 17 տոկոս տոկոսադրույթով տոկոսներ հաշվարկելու` սկսած 23.03.2016թ. մինչև գումարը «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին վերադարձնելու օրը ժամկենտանց վարկի նկատմամբ կետանցի յուրաքանչյուր օրվա համար 0.1 տոկոս տոկոսադրույթով տույժ հաշվարկելու, ժամկենտանց տոկոսի նկատմամբ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար 0.3 տոկոս տոկոսադրույթով տույժ հաշվարկելու և հաշվարկված գումարները համապարտության կարգով երաշխավորներ` Արմինե Լեոնիդի Մարգարյանից և Արմեն Ռոբերտի Ալեքսանյանից բռնագանձելու պահանջն ամբողջությամբ մերժելու մասով բեկանվել և այդ մասով գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Թիվ ԵԱՔԴ/1369/02/16 քաղաքացիական գործը 02.11.2018թ. մակագրվել է դատավոր Ռ.Ներսիսյանին:
Թիվ ԵԱՔԴ/1369/02/16 քաղաքացիական գործը 03.12.2018թ. մակագրվել է ինձ թիվ ԵԱՔԴ/0097/04/16 սնանկության գործի շրջանակներում քննելու համար, որը 05.12.2018թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ.Բունիաթյան) 31.01.2019 թվականի որոշմամբ գործը ուղարկվել է ըստ ընդդատության:
Թիվ ԵԱՔԴ/1369/02/16 քաղաքացիական գործը 12.02.2019թ. մակագրվել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր Տ.Փոլադյանին:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Տ.Փոլադյան) 27.02.2019 թվականի որոշմամբ գործը ընդունվել է վարույթ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Տ.Փոլադյան) 27.02.2019 թվականի որոշմամբ գործը ուղարկվել է ըստ ընդդատության:
Թիվ ԵԱՔԴ/1369/02/16 քաղաքացիական գործը 18.04.2018թ. մակագրվել և 23.04.2019թ. հանձնվել է ինձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ կետով և 199-րդ և 200-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԱՔԴ/1369/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Ստեփան Վռամի Մկրտչյանի, Արմինե Լեոնիդի Մարգարյանի, Արտեմ Ռոբերտի Ալեքսանյանի, Վարդանուշ Սերոբի Ավետիսյանի, Գեորգի Մկրտչյանի, Նոնա Ստեփանի Մկրտչյանի` տոկոսների և տույժերի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ








Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` + 37410 241 962

Էլ. փոստ`