Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <Հրազդան Ցեմենտ> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

02.07.2019

Հայտատու` <Հրազդան Ցեմենտ> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հունիսի 20-ին պարտապանի գույքի աճուրդում օտարվեց թիվ 2 լոտով ներկայացված գույքը 607.870 ՀՀ դրամ աճուրդային գնով, մնացած լոտերով աճուրդը չի կայացել մասնակցության հայտեր չլինելու պատճառով:
2019թ. հուլիսի 19-ին ժամը 11:00-ին «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից ՍԳԿԿ ԻԿԿ-ի շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5,) կանցկացվի պարտապանին պատկանող գույքի` թվով 629 անվանում, այդ թվում մեկ միավոր անշարժ գույք, հումք նյութեր, պատրաստի արտադրանք, փոքրարժեք արագամաշ առարկաներ, գործիքներ, հարմարանքներ և այլն: Հիմնականում օգտագործվում են ցեմենտի արտադրության մեջ: Անշարժ գույքը, հումք նյութերը, պատրաստի արտադրանքը ներկայացվում է 3 առանձին լոտերով, իսկ մյուս գույքը թվով 19 գույքային խմբերով ըստ գտնվելու պահեստների և ստորաբաժանումների, ընդհանուր 52.604.236 ՀՀ դրամ մեկնարկային գնով: Գույքի գերակշռող մասը խորհրդային ժամանակների արտադրության է, ֆունկցիոնալ տեսակետից մաշված:
Լոտ 1 ՀՀ Գեղարքունիքի մարզ, Արտանիշ համայնք, 2-րդ փողոցի թիվ 1 հասցեի հասարակական նպատակային նշանակության երկհարկանի շենք 414,2քմ մակերեսով, 0,175 հա սեփականության իրավունքով պատկանող հողամասով: Շենքը անհավասար տաշվածքի քարերով և շլամավազի շաղախով կառուցված քարե շինություն է, մասամբ վերանորոգված, միջհարկային բարձրությունը` 2,7 մետր: Մեկնարկային գինը` 5.317.817 ՀՀ դրամ:
Լոտ 7 Գիպս 998 տոննա, երկար տարիներ չի օգտագործվել, գտնվում է բաց երկնքի
տակ, լոտի մեկնարկային գինը` 1.288.819 ՀՀ դրամ:
Լոտ 9 Ցեմենտ (ժամկետանց, սիլոսների պատերին կպած) 1774,4 տոննա, լոտի մեկնարկային գինը` 27.955.849 ՀՀ դրամ:
9-րդ գույքային խումբ Հսկիչ և չափիչ սարքավորումների արտադրամասում: Խումբը բաղկացած է 4 լոտից: Ընդհանուր մեկնարկային գինը` 56.930 ՀՀ դրամ:
10-րդ գույքային խումբ Պահակային ծառայություն տեղամասում: Խումբը բաղկացած է 4 լոտից: Ընդհանուր մեկնարկային գինը` 272.874 ՀՀ դրամ:
11-րդ գույքային խումբ Շին. Վերանորոգման արտադրամասում: Խումբը բաղկացած է 19 լոտից: Ընդհանուր մեկնարկային գինը` 745.806 ՀՀ դրամ:
12-րդ գույքային խումբ Լաբորատորիա տեղամասում: Խումբը բաղկացած է 34 լոտից: Ընդհանուր մեկնարկային գինը` 735.414 ՀՀ դրամ:
13-րդ գույքային խումբ Ցանցեր և ենթակայաններ տեղամասում: Բաղկացած է 1 լոտից, մեկնարկային գինը` 83.941 ՀՀ դրամ:
14-րդ գույքային խումբ Գազի, ջրի մատակարարում տեղամասում: Խումբը բաղկացած է 3 լոտից: Ընդհանուր մեկնարկային գինը` 36.693 ՀՀ դրամ:
15-րդ գույքային խումբ Ավտոտրանսպորտ. արտադրամասում:Խումբը բաղկացած է 5 լոտից: Ընդհանուր մեկնարկային գինը` 1.189.553 ՀՀ դրամ:
16-րդ գույքային խումբ Երկաթ գծի արտադրամասում: Խումբը բաղկացած է 5 լոտից: Ընդհանուր մեկնարկային գինը` 467.164 ՀՀ դրամ:
17-րդ գույքային խումբ Վերանորոգման արտադրամասում: Խումբը բաղկացած է 14 լոտից: Ընդհանուր մեկնարկային գինը` 651.254 ՀՀ դրամ:
18-րդ գույքային խումբ Կապի հանգույց տեղամասում: Խումբաղկացած է 6 լոտից: Ընդհանուր մեկնարկային գինը` 64.139 ՀՀ դրամ:
19-րդ գույքային խումբ վարչատնտեսական բաժին տեղամասում, բաղկացած 2 լոտից: Ընդհանուր մեկնարկային գինը` 111.921 ՀՀ դրամ:
20-րդ գույքային խումբ Ճաշարան թիվ 3 տեղամասում բաղկացած 2 լոտից: Ընդհանուր մեկնարկային գինը` 4.562 ՀՀ դրամ:
21-րդ գույքային խումբ Կարի արտադրամասում, բաղկացած է 3 լոտից, ընդհանուր մեկնարկային գինը` 259.829 ՀՀ դրամ:
22-րդ գույքային խումբ Ձկնաբուծարան տեղամասում բաղկացած 6 լոտից, ընդհանուր մեկնարկային գինը` 45.445 ՀՀ դրամ:
23-րդ գույքային խումբ Մեխ. Արտ. Պատրաստի արտ. Պահեստ տեղամասում բաղկացած 2 լոտից, ընդհանուր մեկնարկային գինը` 44.854 ՀՀ դրամ:
24-րդ գույքային խումբ Պահեստ 5 աղյուսի տեղամասում, բաղկացած է 149 լոտից: Ընդհանուր մեկնարկային գինը` 7.293.273 ՀՀ դրամ:
25-րդ գույքային խումբ Վառելանյութի պահեստ տեղամասում բաղկացած 6 լոտից: Ընդհանուր մեկնարկային գինը` 573.326 ՀՀ դրամ:
26-րդ գույքային խումբ Մեխ. Վերանորոգման արտադրամաս տեղամասում բաղկացած 43 լոտից: Ընդհանուր մեկնարկային գինը` 1.227.727 ՀՀ դրամ:
27-րդ գույքային խումբ Կենտրոնական պահեստ տեղամասում բաղկացած 318 լոտից: Ընդհանուր մեկնարկային գինը` 4.177.046 ՀՀ դրամ:
Հայտերն ընդունվում են ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ (ք. Երևան, Օտյան 53/2) աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16:00-ն: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 1% մասնակցության վճարի և 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագրերը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականների պատճենները: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ընկերության սնանկության հատուկ հաշիվն է 1150017518628671 ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ ՙՀրազդան՚ մասնաճյուղում: Աճուրդի լոտերին, կանոնակարգին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների, գույքը տեղում ուսումնասիրելու համար զանգահարել 091 46-16-06 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:

Հասցե` ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ., թիվ 77

Հեռ..` 374 91 461606

Էլ. փոստ`