Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ/1308/02/15 քաղաքացիական գործով պատասխանող Զարինե Արմենակի Մարգարյանին ուղղված դատական ծանուցում և փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում:

02.07.2019

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող` Զարինե Արմենակի Մարգարյանին
ք.Կապան, Շինարարների փողոց, շենք 13, բն.7
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/1308/02/15

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
Հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սուսաննա Ռաֆիկի Խաչատրյանի ընդդեմ պատասխանողներ Զարինե Արմենակի Մարգարյանի և Աստինե Արթուրի Սարգսյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` նոտար Վիեննա Կամոյի Հայրապետյանի, պատասխանողի կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի` գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր հաշվառման հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերով ծրարը ետ են վերադարձվել դատարան և հնարավոր չէ ապահովել Ձեր ծանուցումը, ուստի Ձեր վերաբերյալ նշված դատավարական փաստաթղթերը ուղարկվել են նաև Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին:
Միաժամանակ հայտնում եմ, որ նշված քաղաքացիական գործով ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` ք.Գորիս, Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ թիվ 1) 2019թ. օգոստոսի 15-ին` ժամը 15:30-ին նշանակվել է դատական նիստ:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին պարզաբանում.
1. Գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ ապացույցների ապահովումն իրականացնելու համար:
2. Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
4. Դատարանն իրավունք ունի հետաձգելու գործի քննությունը, եթե չի կարող իրականացվել տվյալ նիստում` դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու պատճառով:
5. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Միաժամանակ հայտնում եմ, որ հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ կարող եք տեղեկանալ www.datalex.am դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք.Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` +374 284 25782

Էլ. փոստ`