Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գրիշա Սիմոնյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

02.07.2019

Հայտատու` Գրիշա Սիմոնյանի սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Եղյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

18.07.2019թ.-ին ժամը 12:00-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ հայտարարվել է սնանկ ճանաչված Գրիշա Սիմոնյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձանց կողմից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 1 (մեկ) առանձին լոտով: Մեկնարկային գինը ընդհանուր լոտի համար կազմում է` 3 101 956 ՀՀ դրամ:
Լոտ 2- ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մաշտոցի փողոց թիվ 23 հասցեում գտնվող բնակելի տուն (67.04քմ և 80.73քմ) և հողամաս (0.0383 հա):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ՓԲԸ-ում 1510025706051300 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2), մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 17.07.2019թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2) կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ.Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք.Երևան,Գայի 7 բն.3

Հեռ..` + 374 94 400 356

Էլ. փոստ`