Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ2/0311/02/17 քաղաքացիական գործով պատասխանող Լուսիկ Խաչատուրի Ավանեսյանին ուղղված դատական ծանուցում և փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում:

02.07.2019

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող` Լուսիկ Խաչատուրի Ավանեսյանին
ք.Կապան, Բաղաբերդ թաղամաս, շենք 7, բն.42

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ2/0311/02/17

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սոս Սերգեյի Մարգարյանի և Ամալյա Մարտիրոսի Մարգարյանի ընդդեմ Լուսիկ Խաչատուրի Ավանեսյանի, Ալետա Խաչատուրի Պետրոսյանի, Բաղդասար Գավրուշի Մանուչարյանի և Լիանա Գավրուշի Մանուչարյանի` պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր հաշվառման հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերով ծրարը ետ են վերադարձվել դատարան և հնարավոր չէ ապահովել Ձեր ծանուցումը, ուստի Ձեր վերաբերյալ նշված դատավարական փաստաթղթերը ուղարկվել են նաև Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին:
Միաժամանակ հայտնում եմ, որ նշված քաղաքացիական գործով ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` ք.Գորիս, Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ թիվ 1) 2019թ. օգոստոսի 16-ին` ժամը 14:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` <<Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ>>:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք.Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` +374 284 25782

Էլ. փոստ`