Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վոլոդյա Հովհաննեսի Համբարձումյանի սնանկության գործով գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

02.07.2019

Հայտատու` Արամ Բայանդուրի Կարապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

թիվ ԵԴ/0110/04/18 սնանկության գործով 2019թ. հուլիսի 22-ին, ժամը 13:00-ին Վոլոդյա Համբարձումյանի սնանկության կառավարիչ Արամ Կարապետյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5շ, թիվ 311 սենյակում կանցկացվի պարտապան Վոլոդյա Համբարձումյանի պարտավորությունների ապահովման համար ՙԲիբլոս Բանկ Արմենիա՚ ՓԲ ընկերությունում գրավադրված` վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդը երկու առանձին լոտերով, բաց դասական եղանակով: Գույքերը իրենցից ներկայացնում են.
Լոտ 1. ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Տիգրանյան 5շ, թիվ 1 բնակարան: Ընդհանուր մակերեսը 92.5 ք/մ, նպատակային նշանակությունը բնակելի, մուտքի դուռը մետաղական իրանով, ներքին դռները՝ փայտյա՝ ապակիով, պատուհանները՝ եվրո, հատակը՝ մանրահատակ, կերամիկական սալիկ: Բնակարանը գտնվում է 9 հարկանի շենքի 1-ին հարկում:
Գույքի մեկնարկային գինը՝ 36.725.000 /երեսունվեց միլիոն յոթ հարյուր քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
Սեփականության իրավունքով պատկանում է Վոլոդյա Համբարձումյանին:
Լոտ 2. ՀՀ, Արմավիր մարզ, Գետաշեն, 6փ., 2 նրբ., 4 բնակելի տուն: Հողի ընդհանուր մակերեսը 2.434,8 ք/մ, բնակելի տան մակերեսը՝ 59.8 ք/մ, նպատակային նշանակությունը բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ տնամերձ, իրավունքի տեսակը՝ ընդհանուր համատեղ սեփականություն: Մուտքի դուռը՝ փայտյա, ներքին դռները՝ փայտյա, պատուհանները՝ փայտյա, հատակը՝ մամլված թեփատախտակ, պատերը ջրաէմուլսիոն ներկանյութով հարդարված: Սանհանգույցի պատերը և հատակը՝ ցեմենտ ավազե շաղախով սվաղված:
Գույքի մեկնարկային գինը՝ 15.500.000 /տասնհինգ միլիոն հինգ հարյուր հազար / ՀՀ դրամ:
Սեփականության իրավունքով պատկանում է Հովհաննես Համբարձումյանին և Ռիմա Սարուխանյանին:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով` Վոլոդյա Համբարձումյանի սնանկության հատուկ հաշվին` ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ի թիվ 24100178283800 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, հայտարարությունը հրապարակելու պահից, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ /ք.Երևան,
Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին
առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները
մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան՝ /ք. Երևան, Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Արամ Կարապետյանին հեռ. ՝ (093)
032002:

Հասցե` ք. Երևան, 16 թաղ. 21շ, 66 բ

Հեռ..` +374 93 03 20 02

Էլ. փոստ`