Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գամմա Կրեդիտ» ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

03.07.2019

Հայտատու` «Գամմա Կրեդիտ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Հակոբ Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հուլիսի 02-ին ժամը 12:30-ին ՙԳամմա Կրեդիտ՚ ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2019թ. հուլիսի 26-ին ժամը 12:30-ին ՙԳամմա Կրեդիտ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հակոբ Ասոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա ՙԳամմա Կրեդիտ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների համար ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված շարժական գույքերի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով երեք առանձին լոտերով:
1.լոտ - ՙHEIDELBERG SPEEDMASTER SM 72-F+L՚ մակնիշի օֆսեթ տպագրական սարք, մեկնարկային գինը՝ 13.947.000 ՀՀ դրամ,
2.լոտ - ՙHEIDELBERG SPEEDMASTER SM 74-5+L՚ մակնիշի օֆսեթ տպագրական սարք, մեկնարկային գինը՝ 22.004.000 ՀՀ դրամ,
3.լոտ - ՙRECON՚ մակնիշի ապակե տարաների փականների արտադրության հոսքագիծ, մեկնարկային գինը՝ 6.973.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում բացված ՙԳամմա Կրեդիտ՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 1930067323770100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին:Հեռ. 091.334.691

Հասցե` ք.Երևան, Դ.Մալյան 2, բն.125

Հեռ..` +374 91 334691

Էլ. փոստ`