Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ2/0375/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Ալեն Գրիշայի Համբարձումյանին ուղղված դատական ծանուցում և փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում:

03.07.2019

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող` Ալեն Գրիշայի Համբարձումյանին
ք.Կապան, Ազատամարտիկների փողոց, տուն 9
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ2/0375/02/18

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՄՏՍ Հայաստան>> փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Նելլի Մաքսիմի Հայրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր հաշվառման հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերով ծրարը /որում առկա էր հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումի օրինակը և հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի օրինակները/ ետ են վերադարձվել դատարան և հնարավոր չէ ապահովել Ձեր ծանուցումը, ուստի Ձեր վերաբերյալ նշված դատավարական փաստաթղթերը ուղարկվել են նաև Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին:
Որպես գործին մասնակցող անձ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` Դուք իրավունք ունեք.
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելուց և Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին ուղարկվելուց հետո 15-րդ օրը Դուք համարվում եք ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Դուք ծանուցվում եք նշված քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` ք.Գորիս, Անկախության 4/1) դեպոնացված լինելու մասին, որոնց կարող եք ծանոթանալ սույն ծանուցման տեղադրման պահից տասնօրյա ժամկետում:
Միաժամանակ հայտնում եմ, որ դատարանը 2018թ. նայեմբերի 21-ին որոշում է կայացրել քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որի համափայն` դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2019թ. հուլիսի 29-ին:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք.Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` +374 284 25782

Էլ. փոստ`