Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ-վաճառքի մասին

03.07.2019

Հայտատու` Վեդու համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը 2019թ. օգոստոսի 6-ին ժամը 14:30-ին հայտարարում է Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ-վաճառք՝
ք.Վեդի, Արարատյան փողոց 44/2-1 հասցեում գտնվող 0.0085հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս /ծածկագիր 03-004-0088-0103/, մեկնարկային գինը կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով:
Հողամասը չի գտնվում սահմանափակումների տակ, տրամադրվում է երկհարկանի հասարակական շինություն կառուցելու նպատակով:
Նախավճարի չափը մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, մասնակցության վճարը 5000 դրամ:
Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վեդու համայնքապետարան՝ ք.Վեդի, Թումանյան 6, հեռ. 0234-2-33-32

Հասցե` ք.Վեդի, Թումանյան 6

Հեռ..` +374 234 2-33-32

Էլ. փոստ`