Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0675/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.07.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի78-րդ հոդվածի 7-րդ մաս

Պատասխանող՝ Կարեն Նորայրի Պոստոլակյանին
/Լոռու մարզ, գ.Մարգահովիտ, 1-ին փ., տուն 8/

2018 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-110-Ն ՀՀ օրենքի համաձայն ընդունվել է ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 09-ին: Նշված օրենսգրքի 9-րդ բաժնի 61-րդ գլխի եզրափակիչ և անցումային դրույթների 439 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են ՀՀ քաղաքացիական դատվարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը: Իսկ 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
Սույն գործը դատարան է ներկայացվել դեռևս 2018 թվականի փետրվարի 28-ին, հետևաբար դրա նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Վարդանյանի վարույթում է գտնվում ըստ հայցի <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Արմեն Նորայրի Պոստոլակյանի, Նորայր Արմենի Պոստոլակյանի, Նվարդ Զարմայիլի Դալլաքյանի, Կարեն Նորայրի Պոստոլակյանի և Ալինա Նորայրի Պոստոլակյանի՝ բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության կամ համասեփականատերերի կողմից բաժինը գնելու առաջարկությունից հրաժարվելու դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարի 1/5-րդ մասի վրա բռնագանձում տարածելու, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու պահանջների մասին հա. ԼԴ/0675/02/18 քաղաքացիական գործը:
Սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը՝ 10:15-ին /դահլիճ N5/:
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված նախնական դատական նիստին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8 հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374 322 2-33-93

Էլ. փոստ`