Թիվ ԵԴ/9476/02/19 քաղաքացիական գործով որպես պատասխանող Լուսինե Հարությունի Փչակչյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
04.07.2019
Պատասխանող- Լուսինե Փչակչյանին
/ք. Երևան, Նորքի 11-րդ փ., տ. 4/
Դուք հանդիսանում եք թիվ ԵԴ/9476/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, ի դեմս լիազոր ներկայացուցիչ Վահան Զախարյանի ընդդեմ Լուսինե Հարությունի Փչակչյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որպես պատասխանող, որպիսի գործով 02.07.2019 թվականին որոշում է կայացվել Քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վճռի հրապարակման օր նշանակված է 2019 թվականի օգոստոսի 28-ին, ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեում:
Ձեր նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները կարող եք ներկայացնել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու փող., 162ա շ.
Հեռ..` 010576631
Էլ. փոստ`