Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/4917/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում:

04.07.2019

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մասով

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0057, Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (+37410) 33-95-96 (ներքին՝ 209), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com


Գործ թիվ ԵԴ/4917/02/19
<<27>> հունիսի 2019թ.
Քաղաքացիական գործով պատասխանող`
<<Սոխոսենթր>> ՍՊ ընկերությանը
/ՀՀ, ք.Երևան, Եզ.Կողբացու 36/3/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի 06.03.2019 թվականի որոշմամբ՝ Սուրեն Սարգսի Նիազյանի ընդդեմ <<Սոխոսենթր>> ՍՊ ընկերության՝ չվճարված աշխատավարձի՝ 576.000 ՀՀ դրամ գումարի, չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցման՝ 144.000 ՀՀ դրամ գումարի, տուժանքի գումարի բռնագանձման պահանջների մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Միաժամանակ, Դատարանը 31.05.2019 թվականին որոշում է կայացրել գործը նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ նախնական դատական նիստը նշանակվել է 11.07.2019 թվականին, ժամը 15:00-ին:
Դատավոր Հ. Շահնազարյանի աշխատակազմին է տրամադրվել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի 21.06.2019 թվականի դատավորների ընդհանուր ժողով հրավիրելու մասին թիվ 24-Ա հրամանը, որի համաձայն՝ 2019 թվականի հուլիսի 11-ին ժամը 14:00 հրավիրվելու է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ պետք է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշմամբ նշանակված նախնական դատական նիստի օրը տեղափոխել և այն նշանակել 02.08.2019 թվականին, ժամը 15:00-ին:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումները, ծանուցագիրը:
Տեղեկացնում եմ, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը նախնական դատական նիստ նշանակելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:


Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` (010) 33-95-96 (209)

Էլ. փոստ`