Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/1448/02/17 քաղաքացիական գործով Պատասխանող` Անուշավան Հայրապետի Ղազարյանին

04.07.2019

Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ


Թիվ ԵԱՔԴ/1448/02/17 քաղաքացիական գործով
Պատասխանող` Անուշավան Հայրապետի Ղազարյանին
/ ք. Երևան, Ա. Խաչատրյան փողոց, 12 շենք, 18 /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/1448/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Սիսակ Վոլոդյայի Ավետիսյանի ընդդեմ Անուշավան Հայրապետի Ղազարյանի, երրորդ անձ՝ Արսեն Ղազարյան՝ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:

Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով հերթական դատական նիստը նշանակված է 08.10.2019 թվականին, ժամը 11:15-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանող ֆիզիկական անձի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է նույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո: Իսկ նշված նորմի համաձայն՝ հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

Հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` ( 010 ) 57-67-84

Էլ. փոստ`