Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մնացական Հովհաննեսի Արզումանյանի և Արմենուհի Ասատուրի Սիմոնյանի սնանկության գործով հայտարարված աճուրդ

04.07.2019

Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ` Հարություն Գևորգյան
ՙՍնանկության մասին ՚ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ.-ի հուլիսի 3-ին, Մնացական Հովհաննեսի Արզումանյանի և Արմենուհի Ասատուրի Սիմոնյանի սնանկության գործով հայտարարված աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2019թ.-ի օգոստոսի 9-ին, ժամը 14 : 00-ին, Մնացական Հովհաննեսի Արզումանյանի և Արմենուհի Ասատուրի Սիմոնյանի սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանի կողմից ՀՀ սնանկության դատարանում/ք. Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի Մնացական Հովհաննեսի Արզումանյանի և Արմենուհի Ասատուրի Սիմոնյանի կողմից “Բիբլոս Բանկ Արմենիա” ՓԲԸ – ում գրավադրված անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը, բաց դասական եղանակով:
Գույքը աճուրդի է ներկայացվում մեկ լոտով, նախկինից 10 տոկոս իջեցված, այն է `
Լոտ-1. ՀՀ ք. Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 3-րդ շենք, թիվ 54 հասցեում գտնվող 9 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում, 73.8 քմ մակերեսով երեք սենյականոց բնակարանը: Մուտքի դուռը մեաղական, ներսի դռները փայտանյութից, պատուհանները մետաղապլաստե, նախասրահի և խոհանոցի հատակը սալիկապատ, սանհանգույցի և լոգարանի հատակը, պատերը սալիկապատված, ննջասենյակների հատակը մանրատախտակ, ճաշասենյակի հատակը լամինատե, պատերը գաջասվաղված, պատված ներկանյութով: Բնակարանը ապահովված է էլեկտրամատակարարմամբ, ջրամատակարարմամբ, գազաֆիկացված է: Մոնտաժված է անհատական ջեռուցման համակարգ: Մեկնարկային գինը սահմանվում է 18 265 500 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16 : 00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն՝
1,Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները.
2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով “Հայբիզնեսբանկ” ՓԲԸ բանկում բացված 1150015574674682 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները, ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց / հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Ցանկացողները՝ լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանին 094 41 99 15 հեռախոսահամարով:

Հասցե` ք. երևան, Արցախի 8/2, բն.25

Հեռ..` +37494419915

Էլ. փոստ`