Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Շուշանիկ Հայկի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

04.07.2019

Հայտատու` Շուշանիկ Հայկի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Ջիվանշիր Աֆյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Շուշանիկ Հայկի Մկրտչյանի 14.06.2019թ. ժամը 11:30-ին հայտարարված աճուրդը չի կայացել հատ չլինելու պատճառով
22.07.2019թ. ժամը 11:30-ին Շուշանիկ Հայկի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ` Ջ.Աֆյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապանին սեփականության և համասեփականության իրավունքով պատկանող ներքոհիշյալ լոտերով գույքերի բաց դասական եղանակով. հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքը.
Լոտ 1. ՀՀ, Արարատի մարզ, գ. Արգավանդ, Ծ.Իսակովի պող. թիվ 14 հասցեում գտնվող 0,19367 հա հողամասով, 900,7 քառ.մ. բնակելի տունը, որի շուկայական արժեքը կազմում է ընդամենը՝ 197.645.000 ՀՀ դրամ:
Լոտ 2. ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց պող., 54/2 շենքի թիվ 21 բնակարանի 1/5 մասը, որի շուկայական արժեքը կազմում է 3.780.000 ՀՀ դրամ:
Գույքի գնահատումը կատարվել է ՙՎԻ ԷՄ-ԱՐ ՓԻ՚ ՍՊԸ-ի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% -ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ի Շուշանիկ Հայկի Մկրտչյանի անվամբ բացված սնանկության թիվ 16043020193108 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Հավանական գնորդները կրելու են նաև գույքի ձևակերպման հետ կապված վճարային պարտավորությունները: Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ Ջ.Աֆյանի մոտ` ք. Երևան. Դավիթաշեն 4-րդ թ/մ շ.2 բն.11 հասցեում, հեռ. /099/ 56-86-96:

Հասցե` ք.Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ. 2շ. բն.11

Հեռ..` +374 99 56 86 96

Էլ. փոստ`