Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հերմինե Անուշավանի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կազմակերպման և անցկացման մասին

04.07.2019

Հայտատու` Հերմինե Անուշավանի Բաղդասարյանի սնանկության գործով կառավարիչ Ջիվանշիր Աֆյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հերմինե Անուշավանի Բաղդասարյանի գույքերի 26.04.2019թ. ժամը 12:30-ին հայտարարված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

22.07.2019թ. ժամը 12:30-ին Հերմինե Անուշավանի Բաղդասարյանի սնանկության գործով կառավարիչ` Ջ.Աֆյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ներքոհիշյալ լոտով գույքի բաց դասական եղանակով, հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքը.
Լոտ 1. Հերմինե Անուշավանի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող` ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում գրավադրված ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն, 3 թղմ., 30շ., 2/1 բն. հասցեում գտվող, 190,7 քմ մակարես զբաղեցնող բնակարանը, 29 և 25.2 ք.մ. մակերեսներով ինքնակամ շինությունները, հարկայնությունը` 16/1, շենքի հիմքը` երկաթ/բետոն, պատերը` պանել, առաստաղի բարձրությունը` 2,70 մետր, հատակը` մանրահատակ, սալիկ, դռները և պատուհանները` փայտյա և մետաղապլաստյա,
Լոտ 1-ի մեկնարկային գինն է 42.369.000 ՀՀ դրամ:
Գույքի գնահատումը կատարվել է ՙԲԻ ԷՍ ԹԻ՚ ՍՊԸ-ի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% -ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ի Հերմինե Անուշավանի Բաղդասարյանի անվամբ բացված սնանկության թիվ 16043020193110 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Հավանական գնորդները կրելու են նաև գույքի ձևակերպման հետ կապված վճարային պարտավորությունները: Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ Ջ.Աֆյանի մոտ` ք. Երևան. Դավիթաշեն 4-րդ թ/մ շ.2 բն.11 հասցեում, հեռ. /099/ 56-86-96:

Հասցե` ք.Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ. 2շ. բն.11

Հեռ..` +374 99 56 86 96

Էլ. փոստ`