Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/0278/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.07.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ
չներկայացնող երրորդ անձ՝ Ռիմա Արամայիսի Սահակյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, Ավետիսյան փ., 4 տուն/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Վարդանյանի վարությում է գտնվում ըստ հայցի <<ԱյԴի Բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Հերմինե Հենրիկի Միրզոյանի, պատասխանողի կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Հենրիկ Ռուբենի Միրզոյան, Ռիմա Արամայիսի Սահակյան, Արկադի Հենրիկի Միրզոյան, Գեղամ Գագիկի Միրզոյան՝ բաժնեմասն առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ինչպես նաև դատական ծախսը բռնագանձելու պահանջների մասին հա. ԼԴ4/0278/02/19 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Վարդանյանի 2019թ. հուլիսի 01-ի որոշումը:

Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2019թ. հուլիսի 31-ին, ժամը 10:30-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես երրորդ անձ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374322 2-33-93

Էլ. փոստ`