Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ3/0073/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

04.07.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իավասության դատարանի Ստեփանավանի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԼԴ3/0073/02/19
01 հուլիսի 2019թ.

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանող՝ Ինեսա Սերոբի Պոպոյանին
/ՀՀ ԼՄ գ. Լեռնահովիտ, 4 փող., տուն 12/

Պատասխանող՝ Գոհար Հովհաննեսի Վելիցյանին
/ՀՀ ԼՄ ք. Տաշիր, Պուշկինի փող., տուն 91/


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.04.2019թվականին որոշմամբ վարույթ է ընդունվել ,,ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ,, փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ Նաիրա Վլադիմիրի Վելիցյանի, Գոհար Հովհաննեսի Վելիցյանի, Ինեսա Սերոբի Պոպոյանի և Տատյանա Գեորգիի Վելիցյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Գոհար Հովհաննեսի Վելիցյանին և Ինեսա Սերոբի Պոպոյանին հասցեագրված փոստային ծրարը վերադարձվել է դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ սույնով ծանուցվում եք այն մասին, որ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ,,Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին,, 05.04.2019թվականի որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Միաժամանակ ծանուցվում եք, որ 01.07.2019թվականին դատարանը որոշել է թիվ ԼԴ3/0073/02/19 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի ,,ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ,, փակ բաժնետիրական ընդդեմ Նաիրա Վլադիմիրի Վելիցյանի, Գոհար Հովհաննեսի Վելիցյանի, Ինեսա Սերոբի Պոպոյանի և Տատյանա Գեորգիի Վելիցյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով և գործի քննության արդյունքներով կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2019թվականի հուլիսի 31-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով: Դատարանի ,,Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելու մասին,, 01.07.2019թվականի որոշումը ևս դեպոնացված է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում՝ դրան ծանոթանալու նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ 1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:

Դատավորի օգնական՝ Հ. Ավետիսյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` +374 256 23166

Էլ. փոստ`