Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Թօփ Մոտորս» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքը աճուրդով վաճառելու մասին

05.07.2019

Հայտատու` «Թօփ Մոտորս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

Հայտարարություն
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
04.07.2019թ. նշանակված աճուրդը ստորև թվարկված լոտերի մասով չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. հուլիսի 25-ին, ժամը 11:00-ին «Թօփ Մոտորս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Առուշանյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով վերջինիս և երրորդ անձանց կողմից «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ում գրավադրված, ինչպես նաև պարտապանին պատկանող՝ ստորև նշված նկարագրին համապատասխան անշարժ և շարժական գույքերի կրկնաճուրդը, վեց առանձին լոտերով, 10% նվազեցված մեկնարկային գնով, բաց դասական եղանակով: Գույքերն իրենցից ներկայացնում են՝
Լոտ 1 - Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով Արթուր Նորիկի Կարապետյանի և Միսակ Սարգսի Սարգսյանի կողմից «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի օգտին գրավադրված ք.Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս 26/1 ավտոսրահ հասցեում գտնվող անշարժ գույքը (տվյալ անշարժ գույքում ներառված է նաև Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով վերջինիս կողմից «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի օգտին գրավադրված թվով 3 (երեք) հատ կաթսաները և թվով 4 (չորս) հատ օդափոխիչները)
(սեփականության վկայական թիվ 2677255 տրված 17.03.2010թ.-ին):
Հողամասի տվյալները՝ կադաստրային համարը՝ 01-004-106-280, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ խառը կառուցապատման համար, հողամասի չափը (հա)` 1/0, 0750 2/0, 061434, իրավունքի տեսակը` 1/ բաժնային սեփականություն 2/ ընդհանուր բաժնային սեփականություն 144/4106,
Շենքի տվյալները՝ կադաստրային համարը՝ 01-004-106-280-001, նպատակային նշանակությունը՝ հասարակական, օգտագործման նպատակը՝ ավտոսրահ և գրասենյակ, մակերեսը (քմ)՝ 1678.9, իրավունքի տեսակը` բաժնային սեփականություն:
Գույքի շուկայական արժեքը կազմում է 526 500 000 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով վերջինիս կողմից «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի օգտին գրավադրված «MAZDA CX-9» մակնիշի, 2009թ. արտադրության, 100 LL 80 պետհամարանիշով ավտոմեքենան (նույնացման համար՝ JM7TB19A690113320)։
Շուկայական արժեքը կազմում է 3 037 500 ՀՀ դրամ:
Լոտ 4 - Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով «Ռոյալ Մոթորս» ՍՊԸ-ի կողմից «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի օգտին գրավադրված «SUZUKI XL7» մակնիշի, 2008թ. արտադրության, 100 ՈՈ 80 պետհամարանիշով ավտոմեքենան (նույնացման համար՝ 253DA717986125375)։
Շուկայական արժեքը կազմում է 2 997 000 ՀՀ դրամ:
Լոտ 5 – Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող «MAZDA CX-5» մակնիշի, 2018թ. արտադրության, ավտոմեքենան (նույնացման համար՝ RUMKEEWLA01032693)։
Շուկայական արժեքը կազմում է 12 798 000 ՀՀ դրամ:
Լոտ 6 – Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի օգտին վերջինիս և «Ռոյալ Մոթորս» ՍՊԸ-ի կողմից գրավադրված, անկախ գնահատող «Բիլիվ» ՍՊԸ-ի 07.05.2019թ. շուկայական գնահատման հաշվետվությունում արտացոլված թվով 27 անվանում (54 հատ) սարքավորումները և Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, նույն հաշվետվությունում արտացոլված թվով 7 անվանում (10 հատ) կահույքը (ընդհանուր՝ 34 անվանում (64 հատ) ապրանք):
Շուկայական արժեքը կազմում է 9 367 650 ՀՀ դրամ:
Լոտ 7 - Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի օգտին վերջինիս կողմից գրավադրված, անկախ գնահատող «Բիլիվ» ՍՊԸ-ի 07.05.2019թ. շուկայական գնահատման հաշվետվությունում արտացոլված թվով 1,922 անվանում պահեստամասերը (տվյալ անվանումներում ներառված է 4,144 հատ պահեստամաս և 1,382 լիտր յուղեր և այլ հեղուկներ, ընդ որում յուղերի և հեղուկների պիտանելիության ժամկետը լրացած է):
Շուկայական արժեքը կազմում է 67 423 644 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է փոխանցումով՝ «Թօփ Մոտորս» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի 11807022587506 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա.Առուշանյանին (հեռ. 099 06 44 08):

Հասցե` ք.Երևան, Նանսենի 20-101

Հեռ..` +374 99 064408

Էլ. փոստ`