Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բենյամին Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ

05.07.2019

Հայտատու` Բենյամին Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

02.07.2019թ. Բենյամին Սահակյանի գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
30.07.2019թ. ժամը 15:30-ին ք. Երևան, Արշակունյաց փողոց 5 շենք, թիվ 311 դահլիճում կանցկացվի Բենյամին Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ ` մեկ լոտով:
Լոտ 1 –տնամերձ հողամաս, 2456 քմ, գտնվում է Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի տարածքում,
չունի մեքենայի ճանապարհ: Մեկնարկային գինը 40 000 ՀՀ դրամ:
Նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, ինչպես նաև վարձավճարների և հարկերի հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար անհրժեշտ է ներկայացնել`ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև` աճուրդի մասնակցության վճարի և նախա- վճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկա յին գնի համապատասխանաբար 1 % - ը և 5 % -ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է փոխանցել «ԱյԴիբանկ» ՓԲԸ-ի Արաբկիրի մասնաճյուղի 11807007993402 սնանկության հատուկ հ/հ – ին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանին` /091/ 477-822 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Մամիկոնյանց 6-33

Հեռ..` +37491477822

Էլ. փոստ`